Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը շնորհավորել է Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2020

 Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր:

 Ճիշտ է, համավարակով պայմանավորված՝ այս տարի նոր ուսումնական տարվա մեկնարկը կտրվի մի փոքր ուշ, բայց դա չի կարող խանգարել՝ շնորհավորելու մեր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին, ծնողներին և, առհասարակ, կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ գիտելիքի օրվա կապակցությամբ:

 Հանրապետության և, մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի ՛ աշակերտներ, ուսանողներ,

 Նախ և առաջ մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին նորանոր հաջողությունների սկիզբ դառնա, իսկ կրթությունը՝ այդ հաջողությունների և բարձունքների նվաճման գլխավոր գրավականը:

 Հարգելի ՛ մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

 Գաղտնիք չէ, որ համավարակի պայմաններում այս տարի կրկնակի դժվարանալու է նաև ձեր աշխատանքը, սակայն պիտի խնդրեմ, որ նույնիսկ այդ դժվարությունների մեջ ձեզ համար առաջնային լինի աշակերտի և ուսանողի լավագույն շահը, և ձեր աշխատանքը կազմակերպելիս առաջնորդվեք իրական մանկավարժին վայել անմնացորդ նվիրումով և վեհ առաքելությամբ:

 Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին և ցանկանալ, որ նոր բացահայտումների և հետաքրքրությունների կարևորագույն այս օրրանից քաղեք միմիայն լավագույնը ձեր կյանքի հետագա ընթացքն ապահովելու համար:

 Շնորհավոր Գիտելիքի օր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32