Նորություններ
Լրահոս

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ 07.08.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար՝ ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ վերջին տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը,...

Կառավարության սուբվենցիոն ծրագրերը մարզպետարանի ուշադրության կենտրոնում են 07.08.2020
Կոտայքի մարզից Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 104 ծրագրերի ներկա վիճակը քննարկելու և աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների հետ: Փոխմարզպետը նախ հետաքրքրվել է 2019 թվականի հինգ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, այդ աշխատանքներն ավարտելուն խոչընդոտող խնդիրներին: Առնակ Ավետիսյանը...

Կոտայքի մարզպետարան - ՀՀ Առողջապահության նախարարություն - Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանյան մասնաճյուղ համագործակցության արդյունքում ՀՕՖ-ի Հայաստանյան մասնաճյուղը Կոտայքի մարզպետարանին է տրամադրել բժշկական նշանակության պարագաներ՝ բժշկական արտահագուստ, բժշկական հանդերձանք, հեռահար ջերմաչափեր, ռեսպիրատոր, բժշկական և պաշտպանիչ դիմակներ, բժշկական ձեռնոցներ, գլխարկներ և բախիլներ, որոնք բաշխվել են մարզային ենթակայության թվով 26 առողջության առաջնային պահպանման կենտրոններին՝ ամբուլատոր օղակում...

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը քիչ առաջ աշխատանքային քննարկում է անցկացրել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանի և մարզային ենթակայության դպրոցների նոր ընտրված և վերընտրված տնօրենների մասնակցությամբ: Առանձնահատուկ շնորհավորելով հատկապես առաջին անգամ տնօրենի կարգավիճակում կրթական համակարգ մուտք գործող նոր տնօրեններին՝ Առնակ Ավետիսյանը նոր իրողություններում վերջիններից ակնկալել է սրտացավ և հոգատար վերաբերմունք, իսկ...

Համայնքային անցուդարձից 06.08.2020
Աշխատանքային հերթական օրը մեկնարկենք մեր համայնքներում իրականացվող բարեկարգման տարաբնույթ աշխատանքների ամփոփմամբ: Եվ այսպես, Հրազդանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու մուտքի աստիճաններն ու մանկական խաղահրապարակը նույնպես լուսավորված են: Բոլոր տեսակի մեքենաների մուտքը դեպի զբոսայգի արգելված է. տեղադրվել են արգելափակոցներ:Չարենցավանի զբաղվածության կենտրոնը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով...

Հանրային լսումներ Բյուրեղավան համայնքում 05.08.2020
Բյուրեղավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի Ջրաբեր բնակավայում տեղի են ունեցել Ջրաբերի վարչական տարածքում գտնվող ավազի հանքի տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումների առաջին փուլը: «ՊԵՄԶԱ ՕԲՍ» ընկերության լիազորված անձը ներկայացրել է աշխատանքային նախագիծը, նրանում ներառված բնապահպանական միջոցառումները, նաև մանրամասներ համայնքի համար աշխատատեղերի ստեղծման և սոցիալական...