Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

181 միլիոն 700 հազար դրամի ներդրում՝ Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում

10.09.2020

 ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում ավարտվել են ոռոգման համակարգերի արդիականացման շինաշխատանքները:

 Ծրագրի շրջանակներում մոնտաժվել է 4282 մետր երկարությամբ խողովակաշար։

 Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 220 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 145լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,6 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 28 միլիոն դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 181 միլիոն 700 հազար դրամ։

 ՏԿԵ նախարարության տեղեկացմամբ, «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն» իրականացվում է Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում և Երևանում՝ ՏԿԵ նախարարության և նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49