Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման ու բարելավման հարցերի շուրջ

09.09.2020

Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի, Առողջապահաության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուների, ինչպես նաև մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քիչ առաջ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում՝ համավարակի պայմաններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման, բարելավման, խոչընդոտների հաղթահարման հարցերի շուրջ:

«Բավականին կարևորում եմ քննարկվող հարցը՝ հատկապես COVID-19-ով պայմանավորված ներկայիս իրավիճակում, ուստի պիտի հորդորեմ մեր առողջապահական հաստատությունների պատասխանատուներին՝ իմունականխարգելման գործընթացի կազմակերպման ուղղությամբ կրկնապատկել, եռապատկել համատեղ ջանքերը՝ ցուցանիշները բարելավելու նպատակով»,-ողջունելով քննարկման մասնակիցներին՝ նշել է Առնակ Ավետիսյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծել է բուժհաստատությունների կողմից իմունականխարգելման աշխատանքների համակարգման անհրաժեշտությունը ՝այդ հարցում կարևորելով բուժհաստատության նկատմամբ հանրության վստահության և, իհարկե, վերջիններիս իրազեկվածության բարձրացումը:

Հատկապես կորոնավիրուսի պայմաններում կարևորվել է նաև պլանային պատվաստումների, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ մեթոդներին հետևելու անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49