Նորություններ
Լրահոս

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տեղեկատվական հարթակի փոխանցմամբ, «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրի շրջանակներում 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում 12 խոշորացված համայնք ստացել է ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա: Ծրագրի շրջանակներում տեխնիկա է ստացել նաև Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքը:

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ ձեր տոնը և ցանկանում, որ սեփական ուժերի բացահայտման, ինքնաճանաչման, նպատակներ, երազանքներ առաջադրելու և դրանց հասնելու այս կարևորագույն ժամանակաշրջանը կարողանաք օգտագործել ճիշտ, նպատակային՝ գրավելով նոր բարձունքներ և գրանցելով կարևոր հաղթանակներ: Վայելե՛ք կյանքի այս թանկ ու կարևորագույն փուլը, քանզի այն անփոխարինելի է ու հիշարժան:

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 10.08.2020
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկեց ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական խորհրդակցությամբ, որը վարում էր Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը: Խորհրդակցության սկզբում փոխմարզպետը անդրադարձավ նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ապա անցան օրակարգի հարցերի սպառմանը: Ի թիվս օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, անդրադարձ եղավ նոր ուսումնական տարով պայմանավորված՝ առաջին դասարանցիների...

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել համատեղ քննարկում ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամի և «Կոտայք» ՋՕԸ-ի մասնաճյուղի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են Նաիրի դոտացիոն ջրանցքի արտադրողականության բարձրացման և նոր դյուկերային հատվածի կառուցման աշխատանքների վերաբերյալ հարցերը: Ծրագրի իրականացման աշխատանքները նախատեսվում է սկսել 2022 թվականին,...

Ի գիտություն մեր մարզի գյուղատնտեսների 10.08.2020
Էկոնոմիկայի նախարարության կողմից մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որը կիրականացվի նաև Կոտայքի մարզում: Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման (սուբսիդիան տրամադրվում է իրավաբանական անձանց) կամ փոխհատուցման միջոցով՝ նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված...

Աշխատանքային քննարկում կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ 07.08.2020
Արդեն հայտնել ենք, որ մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի շուրջ 500 մլն դրամ է հատկացվել՝ մեր մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ֆինանսական վերաբաշխումների արդյունքում ֆինանսավորում ստացած մարզային ենթակայության դպրոցների տնօրենների և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների մասնակցությամբ մարզպետարանում տեղի ունեցավ հերթական...