Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Լեռնանիստում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ. Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը Լեռնանիստ համայնքում էր

Լեռնանիստում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ. Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը Լեռնանիստ համայնքում էր 24.08.2020

 Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի՝ Հրազդանի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Լեռնանիստ համայնքում էր, որտեղ կառավարության սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:  Մարզպետի խորհրդականների և Լեռնանիստ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ փոխմարզպետը նախ եղել է շինհրապարակում, որտեղ այս պահին իրականացվում են հողային նախապատրաստման աշխատանքներ:  Շահած ծրագրի արժեքը 21.564 410 դրամ է, որից 60...

Ծաղկաձորի մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մանկական արվեստի դպրոցի կառուցումն ընթացքի մեջ է

Ծաղկաձորի մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մանկական արվեստի դպրոցի կառուցումն ընթացքի մեջ է 24.08.2020

 Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի՝ Հրազդանի տարածաշրջան կատարած գերհագեցած օրակարգով աշխատանքային այցերի վերջին կանգառը Ծաղկաձորում էր:  Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Ծաղկաձորում ռեկորդային թվով և բյուջեով ծրագրեր են իրականացվելու, որոնք, անշուշտ, տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համակարգված փոխգործակցության արդյունք է՝ միտված մեր համայնքներում կյանքի որակի բարձրացմանը:  Նշենք, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին զուգահետ Ծաղկաձորում...

Բյուրեղավանում ընթացքի մեջ են կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները

Բյուրեղավանում ընթացքի մեջ են կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները 24.08.2020

 Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են շինարարական աշխատանքները Բյուրեղավան համայնքում:  Համայնքապետարանը տեղեկացնում է, որ խորհրդային ժամանակներից հետո Բյուրեղավանի Օղակաձև փողոցի 51 շենքի /նախկինում ուսուցչի տուն/ բակում ու շրջակա տարածքում երբևէ ասֆալտապատման աշխատանքներ չեն կատարվել։  Այժմ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ամբողջ տարածքն ու նոր կառուցված ճանապարհը՝ ընդհանուր 290քմ, ասֆալտապատվել է։  

Կառավարության սուբվենցիոն ծրագրով Սոլակում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ, իսկ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում վերանորոգման աշխատանքներ կմեկնարկեն Սոլակի միջնակարգ դպրոց

Կառավարության սուբվենցիոն ծրագրով Սոլակում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ, իսկ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում վերանորոգման աշխատանքներ կմեկնարկեն Սոլակի միջնակարգ դպրոց 24.08.2020

 Շարունակվում են Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ:  Այսօր հերթական այցով փոխմարզպետը խորհրդականների ուղեկցությամբ Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանում էր՝ մի շարք համայնքներում դիտարկելու 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, համայնքների ղեկավարների հետ քննարկելու նաև այս պահին լուծման ենթակա խնդիրները:  Մարզպետի պաշտոնակատարի այցի առաջին կանգառը Սոլակ համայնքում էր, որտեղ 2020 թվականի...

Թեղենիքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, իսկ Զովունու միջնակարգ դպրոցում վերանորոգվում է տարրական մասնաշենքը

Թեղենիքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, իսկ Զովունու միջնակարգ դպրոցում վերանորոգվում է տարրական մասնաշենքը 21.08.2020

 Ամփոփելով Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջան՝ նշենք, որ փոխմարզպետը նաև Թեղենիք համայնքում էր:  Այստեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվում է շուրջ 100 մետր ճանապարհահատված:  Առնակ Ավետիսյանն այստեղ ևս ընդգծել է որակյալ շինաշխատանքների իրականացման կարևորությունը և հորդորել...

Շուտով կմեկնարկեն Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի ծննդօգնության բաժանմունքի շինարարական աշխատանքները

Շուտով կմեկնարկեն Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի ծննդօգնության բաժանմունքի շինարարական աշխատանքները 21.08.2020

 Այսօր Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը եղել է նաև Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնում:  Նշենք, որ մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված մարզային պատասխանատուների մշակած ծրագրերի առանցքը Նաիրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի և կանանց կոնսուլտացիոն ծառայության հիմնանորոգումն էր, որի շինաշխատանքների իրականացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41