Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզկենտրոն Հրազդանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Մարզկենտրոն Հրազդանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ 25.08.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:  Պետական բյուջեի աջակցությամբ այս պահին Հրազդան քաղաքում հիմնանորոգվում են երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմ մակերեսով) ճանապարհահատվածներ, մասնավորապես, Միկրոշրջան թաղամասում՝ Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային...

«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման համար երրորդ մրցույթն է հայտարարվել

«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման համար երրորդ մրցույթն է հայտարարվել 25.08.2020

 Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտությունն էր, որոնք թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։  Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից...

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 25.08.2020

 Քիչ առաջ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:  Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ս.Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման...

Մեր քաղաքացիների ձայնը լսելի է

Մեր քաղաքացիների ձայնը լսելի է 25.08.2020

Օգոստոսի 24-ին SHAMSHYAN.com լրատվական կայքը «Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում․ մի ամբողջ գյուղ 3 օր է հոսանք չունի․ թեժ գծից ասում են՝ «օնլայն գրանցվեք»» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները ահազանգում են 3-4 օր գյուղում լույս չլինելու հանգամանքից: Քասախ համայնքի բնակիչների բարձրացրած խնդիրը գտնվում է Կոտայքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Հայտնում ենք, որ խնդիրը քննարկվել է Քասախ համայնքի էլեկտրամատակարարման...

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը 24.08.2020

 Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցությունը մեկնարկել է նախորդ շաբաթվա հանձնարարականների քննարկմամբ, որից հետո ներկաներն անցել են օրակարգի սպառմանը:  Առնակ Ավետիսյանը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ուշադրությունը հրավիրել է մարզի կոնկրետ համայնքներում արձանագրված ապօրինի ջրօգտագործման դեպքերի առնչությամբ մարզպետարան ուղղված ահազանգերին և...

Կառավարության 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերով Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման և բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ

Կառավարության 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերով Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման և բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ 24.08.2020

 Մեղրաձոր խոշորացված համայնքի բնակավարերում իրականացվող աշխատանքների որակը և ծավալը տեղում տեսնելու և եղած խնդիրներն ու առաջիկա ծրագրերը պատասխանատուների հետ քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանն այսօր նաև Մեղրաձոր խոշորացված համայնքում էր:  Ա.Ավետիսյանն այցելել է Աղավնաձոր բնակավայր, որտեղ կառավարության սուբվենցիոն երկու ծրագրերով իրականացվում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ:  Փոխմարզպետը շրջել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41