Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ծնվել է 181 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 181 երեխա 08.12.2020

 2020 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 179 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 99 տղա և 82 աղջիկ:  Մարզում ծնված երեխաներից 10-ը արցախցիներ են:  Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 18 ծնունդ. 2-ը՝ Արցախից • Նաիրիի ծննդատուն՝ 10 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 86 ծնունդ. 3-ը՝ Արցախից • Հրազդանի ծննդատուն՝ 65 ծնունդ. 5-ը՝ Արցախից:    

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ 08.12.2020

Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված ակտիվության աճ: ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ շաբաթվա հաﬔմատ բարձր է մոտ 1,5 անգամ։  Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է, առկա է ամբուլատոր-պոլիկլինիկական...

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 32-տարի

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 32-տարի 07.12.2020

 Այսօր 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է:  Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։  Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ: 

Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը

Մեսրոպ Մեսրոպյանի ուղերձը 07.12.2020

Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականի նոյեմբերի 26-ից ՀՀ Կառավարության որոշմամբ, ստանձնել եմ Կոտայքի մարզպետի պարտականությունները: Անչափ պատասխանատու այս պաշտոնը ստանձնել եմ մեր հանրապետությունում հետպատերազմական և COVID-19 համավարակով պայմանավորված դժվարին ժամանակահատվածում: Քաջ գիտակցում եմ առաջացած բոլոր խնդիրների խորությունը և հավատացնում, որ մեր արդյունավետ աշխատանքի ու համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվելու է հաղթահարել բոլոր դժվարությունները: Սիրելի՛ կոտայքցիներ, Ինչպես գիտեք,...

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը 03.12.2020

 Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12°C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները:  Միաժամանակ խորհուրդ է տրվում տերևաթափից հետո պտղահատապտղատու...

1,5-ից 5 մլն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին

1,5-ից 5 մլն դրամ՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին 03.12.2020

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։ Այս աջակցության ծրագրից կարող են օգտվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ 1. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով, 2. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 10:31:46