Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզում ծնվել է 220 երեխա՝ 13-ը արցախցի 09.11.2020
2020 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 220 ծնունդ՝ 118 տղա և 102 աղջիկ: Մարզում ծնված երեխաներից 13-ը արցախցիներ են: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 26 ծնունդ. 1-ը՝ Արցախից • Նաիրիի ծննդատուն՝ 16 ծնունդ. 1-ը՝ Արցախից • Աբովյանի ծննդատուն՝ 98 ծնունդ. 5-ը՝ Արցախից • Հրազդանի ծննդատուն՝ 80 ծնունդ. 6-ը՝ Արցախից:

Իրավիճակը Արցախում 09.11.2020
Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1...

Պատերազմական իրավիճակն Արցախում 05.11.2020
Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ճակատային գծի բոլոր ուղղություններում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում: Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաև...

Այսօր հետախույզի օրն է 05.11.2020
Շնորհավորում ենք Հայոց բանակի բոլոր հետախույզներին և մաղթում խաղաղ և անփորձանք ծառայություն հաղթանակած հայրենիքում և, իհարկե, շուտափույթ վերադարձ։

Բարեկարգվում է Գառնի համայնքի երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքը 05.11.2020
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գառնի համայնքի երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքները ևս ընթացքի մեջ են: Գառնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ նախատեսված շինաշխատանքների գրեթե կեսն իրականացվել է. ընթացքի մեջ են ցանկապատի տեղադրման և տարածքի սալիկապատման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ:

Վերին Պտղնի համայնքի մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են 04.11.2020
Չնայած պատերազմական իրավիճակին՝ մարզի համայնքներում պետական աջակցությամբ շարունակվում են լայն թափով իրականացվել կառավարության սուբվենցիոն ծրագրերը: Այսպես, 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում մեկնարկած մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել են: Այս պահին անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, որից հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման: Հիշեցնենք, որ շուրջ 1000 բնակչություն ունեցող այս...