Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվում են մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ

Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվում են մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ 29.12.2020

 Կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում այս տարի Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մեկնարկել են մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցների կառուցման աշխատանքները:  Կաթնաղբյուրում դպրոցի շենքի կառուցման նպատակով ընտրվել է նոր տարածք, իսկ Ջրառատում այն կառուցվում է գործող դպրոցի հարակից տարածքում: Այս պահին դեռ իրականացվել են հիմքերի փորման աշխատանքներ:  Մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային...

Կոտայքի մարզպետը Մեղրաձոր համայնքի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը

Կոտայքի մարզպետը Մեղրաձոր համայնքի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը 28.12.2020

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Մեղրաձոր համայնքի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում մասնակցել է «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությանը:  Ողջունելով հյուրերին, դպրոցի անձնակազմին և աշակերտներին այս կարևոր ձեռնարկի առիթով և հատկապես դպրոցական վաղ տարիքում կարևորելով տեխնոլոգիական կրթությունը՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է.  «Պիտի հորդորեմ ձեզ անել հնարավորը, որպեսզի սկսված գործը իր բովանդակային իմաստից չշեղվի, որպեսզի մենք ամենամոտ ապագայում...

Գեղաշենի մշակույթի կենտրոնում բացվել է լոֆթ ոճի գրադարան

Գեղաշենի մշակույթի կենտրոնում բացվել է լոֆթ ոճի գրադարան 28.12.2020

 Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում այս տարի ամբողջովին ջեռուցվել և գազիֆիկացվել է Գեղաշենի մշակույթի տունը, ինչը թույլ կտա կրթօջախ հաճախող սաներին ավելի տաք պայմաններում անցկացնել պարապմունքները:  Մշակույթի տան ջեռուցման և գազիֆիկացման աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք 30%-70% համաֆինանսավորմամբ. շահած ծրագրի արժեքը շուրջ 7,5 մլն դրամ էր:  Մեկ այլ նախաձեռնության՝ «Միրաք-Վայսբախ» հիմնադրամի հովանավորությամբ էլ այսուհետ մշակույթի տանը...

Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը

Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը 25.12.2020

 Ավարտվել են Կոտայքի մարզում գտնվող Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Կամուրջը կառուցվել էր խորհրդային տարիներին, որից հետո երբևէ չէր վերանորոգվել, գտնվում էր վթարային վիճակում։  Տրանսպարտային կարևորագույն նշանակություն ունեցող հանգույցը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեով։  Ծրագրի արժեքը 348.092.652 դրամ է։  Ամբողջությամբ վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի միջանկյալ հենարանները, փոխվել են բոլոր հեծանները, բետոնե շերտը, կատարվել է...

600 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր, 30-40 նոր աշխատատեղեր. «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն վերազինվել է նորագույն սարքավորումներով

600 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր, 30-40 նոր աշխատատեղեր. «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ն վերազինվել է նորագույն սարքավորումներով 25.12.2020

 Այսօր տեղի է ունեցել «Արզնի տոհմային թռչնաֆաբրիկա» ԲԲԸ-ի նոր մասնաշենքերի բացման արարողություն, որին ի թիվս այլ հյուրերի, ներկա են եղել նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը և Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:  Հյուրերը շրջել են նոր բացված մասնաշենքերում, ծանոթացել վերազինված ֆաբրիկայի աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին:  Շուրջ 600 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի...

Մարզպետը հանդիպել է դպրոցների տնօրեններին, շրջայցեր կատարել ուսումնական հաստատություններում

Մարզպետը հանդիպել է դպրոցների տնօրեններին, շրջայցեր կատարել ուսումնական հաստատություններում 24.12.2020

 ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր հանդիպում է ունեցել մարզպետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, քննարկել առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները:  Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշել է, որ դպրոցների ղեկավարների հետ հանդիպումները, կրթօջախներ այցելությունները հաճախակի բնույթ են կրելու, առկա բոլոր խնդիրներին փորձելու են հնարավորինս արագ և օբյեկտիվ լուծումներ տալ:  «Գիտեմ, որ դպրոցները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ անցյալից եկող,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 10:31:46