Նորություններ
Լրահոս

Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները 26.01.2021
Գառնի-Լանջազատ ճանապարհը միավորում է Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը ` Գառնիի տաճարը և Լանջազատ գյուղը՝ անցնելով Ազատի կիրճով, Ազատ ջրամբարի կողքով՝ միավորելով Կոտայքի և Արարատի մարզերը։ Ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։ Վերականգնման աշխատանքների արդյունքում կգործի դեպի զբոսաշրջային գրավիչ այցելավայրեր, ինչպես օրինակ՝ Դվին հնավայր, Գառնու...
Կոտայքի մարզպետարանում այսօր կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։ Մրցույթին մասնակցել է 7 անձ։ Տեղեկացնում ենք, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։ Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նարեկ Վանեսյանը չի...

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները 26.01.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են՝ ✔️ կարտոֆիլ, ✔️սալոր, ✔️ձմերուկ/սեխ Գյուղաապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։ Կոտայքի մարզում կիրականացվի՝ ✔️գարնանային ցրտահարություն՝ խաղողի,...

Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան 25.01.2021
ՏԿԵ նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջոցներով Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան: Կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 7500 կՎտ/ժ, որը կբավարարի դպրոցի տարեկան էլեկտրաէներգիայի պահանջարկը։ 2020 թվականի դեկտեմբերին տեղադրված արևային կայանն արդեն լիարժեք գործում է:

Կոտայքի մարզում փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 10-15-ը 25.01.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի և Արցախի բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման, երիտասարդությանը մարզական խմբակներում ընդգրկելու, համայնքներում սպորտի օրերի անցկացման նպատակով կազմակերպելու է մարզական փառատոն: ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ փառատոնը կկայանա աշնանը Հայաստանի 48 և Արցախի Ստեփանակերտ ու Ասկերան քաղաքներում, յուրաքանչյուրում՝ մեկ օր: Կոտայքի մարզում փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 10-15-ը: Մյուս...

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 22.01.2021
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված 29 քաղաքացու ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: Քաղաքացիները դիմել են սոցիալական, հողաշինական ոլորտի հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով: Բարձրացված որոշ խնդիրների տեղում լուծում է տրվել, մյուսներին՝ մանրամասն պարզաբանումներ ինչպես մարզպետի, այնպես էլ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից:


