Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետն Արամուս, Կամարիս, Մայակովսկի համայնքներում էր 18.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է նաև մարզի Արամուս, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։ Մարզպետին ուղեկցել են համայնքի ղեկավարները, իր խորհրդականներն ու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները։ Մեսրոպ Մեսրոպյանի այցի առաջին կանգառն Արամուս համայնքում էր, որտեղ առաջին անգամ Կառավարության սուբվենցիոն ծրագրով կառուցվում է մանկապարտեզ։ Շինհրապարակում մարզի ղեկավարին ներկայացրել են, որ նախատեսում են մանկապարտեզի շինարարությունն ավարտել օգոստոսին։...

Կոտայքի մարզպետն այցելել է Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներ 18.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է մարզի Գեղաշեն և Կաթնաղբյուր համայնքներում՝ ծանոթանալով համայնքային խնդիրներին, կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Գեղաշենի համայնքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանը մարզպետին է ներկայացրել նախորդ տարի իրականացված աշխատանքների ծավալը: 2020 թվականի ընթացքում Գեղաշենում սուբվենցիոն 5 ծրագիր է կյանքի կոչվել՝ 2-րդ թաղամասի գազաֆիկացում, խմելու ջրի...

Զովունիում բնակելի թաղամաս կկառուցվի 18.03.2021
Կառավարությունը հավանություն տվեց «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։ Ընկերությունն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներ և նվիրելու է Եղվարդ համայնքին: Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում: ՀՀ պետբյուջե կմուտքագրվի...

Կոտայքի մարզպետն այցելել է Թումո կենտրոն 15.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը Երևանում այցելել է Թումո՝ տեղում ծանոթանալու ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, դասընթացներին, խմբակներին և այն ամենին, ինչն առաջիկայում ստեղծվելու է Կոտայքի մարզում։ Տեղեկացնում ենք, որ Կոտայքում «Թումո» կենտրոնները բացվելու են Հրազդանում և Աբովյանում, իսկ «Թումո» տուփերը, որոնք կենտրոնի ավելի փոքր տարբերակներն են, և որտեղ երեխաները ստանալու են նախնական գիտելիքներ, գործելու են մարզի այլ համայնքներում։ Այս պահին...

Մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 15.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կանոնակարգը: Կոտայքի մարզից մրցույթին մասնակցել ցանկացող ընտանիքները մինչև ս/թ մայիսի 25-ը հայտերը պետք է ներկայացնեն համայնքապետարաններ: Համայնքապետարանները մինչև ս/թ մայիսի 30-ը հայտերը ներկայացնում են մարզպետարան: Մրցույթի կանոնակարգը՝ այստեղ

Մեսրոպ Մեսրոպյյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին 15.03.2021
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր տեղակալ Վասակ Վարդանյանի հետ հյուրընկալվել էին Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին: Սրբազանի հետ մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ երկուստեք շեշտելով երկրի համար բարդ ժամանակներում հանրության միասնականությունն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարևորությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզում եկեղեցիների պահպանմանն առնչվող հարցեր:


