Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը

Լրացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը 02.04.2021

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցը: Խնկարկում եմ մեր բոլոր ընկած տղաների, զինվորականների հիշատակը, խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր ինչպես հինգ տարի առաջ, այնպես էլ սեպտեմբերի 27-ից անցան պատերազմի արհավիրքի միջով: Փառք և պատիվ մեր բոլոր հերոսներին: -------- Կոտայքի մարզպետ  

Կոտայքի մարզպետը Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներում էր

Կոտայքի մարզպետը Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներում էր 31.03.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Նոր Գեղի, Արգել, Քարաշամբ և Թեղենիք համայնքներ:  Մարզի ղեկավարը հանդիպումներ է անցկացրել համայնքի ղեկավարների և համայնքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել համայնքներում կատարված և նախատեսված աշխատանքներին, առկա խնդիրներին: Նոր Գեղիում մարզի ղեկավարը հետևել է սուբվենցիոն ծրագրով 3-րդ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին: Շինարարությունը սկսվել է անցած տարի, սակայն, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով,...

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտ Սևադա Ներսիսյանը նվաճել է քիմիայի միջազգային օլիմպիադաների մասնակցության ուղեգրեր

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտ Սևադա Ներսիսյանը նվաճել է քիմիայի միջազգային օլիմպիադաների մասնակցության ուղեգրեր 30.03.2021

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 13 ավագ դպրոցի 12-րդ դասարանի (բնագիտական հոսք) 18 ամյա աշակերտ Սևադա Ներսիսյանը հաղթահարել է քիմիայի առարկայական օլիմպիադայի տարածքային, մարզային, հանրապետական փուլերը, ապա հաղթահարել նաև միջազգային օլիմպիադայի ընտրական փուլը և անցել միջազգային փուլ։ Նա կներկայացնի Հայաստանը միջազգային երկու օլիմպիադաներում՝ Մենդելեևյան օլիմպիադա և Քիմիայի միջազգային օլիմպիադա, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սևադային և հաջողություններ մաղթում սպասվող կարևոր...

Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասանը «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության մրցանակակիր

Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասանը «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության մրցանակակիր 29.03.2021

«Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում մրցանակի է արժանացել Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասան Դավիթ Եղիազարյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք նրան, մաղթում նորանոր հաջողություններ: Դերասանը մրցանակի է արժանացել «N 6» ներկայացման մեջ Գրիմովի դերի համար: Ի դեպ, ներկայացումը կարող եք դիտել Աբովյանի դրամատիկական թատրոնում:  

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ 27.03.2021

 Այսօր Թատրոնի միջազգային օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ թատերական աշխարհի բոլոր գործիչներին՝ սկսած դերասաններից, ռեժիսոր-բեմադրողներից մինչև կուլիսներում և տոմսարկղերում աշխատողներից․ դուք բոլորդ եք մեզ համար ստեղծում թատրոնը։  Կոտայքի մարզում թատերական կյանքում աշխույժ անցուդարձ է։ Ներկայացումների և լեփ-լեցուն դահլիճների պակաս չկա Հրազդանի և Աբովյանի դրամատիկական թատրոններում, Չարենցավանում և Հրազդանում գործող տիկնիկային թատրոններում, պարբերաբար բեմադրություններ են...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Կոտայքի մարզպետարանում

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Կոտայքի մարզպետարանում 26.03.2021

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Նախապես հերթագրված շուրջ 20 քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: Քաղաքացիները դիմել են առողջապահական, սոցիալական, հողաշինական, կրթական, իրավական ոլորտներին վերաբերող հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով: Կոտայքի մարզպետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասանագետների կողմից որոշ հարցերի տեղում առարկայական լուծումներ են տրվել, մի շարք խնդիրների վերաբերյալ տրվել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-17 18:04:28