Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածը կվերականգնվի

30.04.2021

 «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների շահագործման այլ պատասխանատուներ և ինժեներներ այսօր այցելել են Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15.0 - կմ16.8 հատված, որն անցնում է սողանքային գոտով։

 Մասնագետները տեղում քննարկել են 1.8 կմ այդ հատվածի անցանելիության ապահովման խնդիրը, շինաշխատանքների հետ առնչվող հարցեր։

 Ճանապարհի սողանքային հատվածների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մայիսի 3-ից։

 ՀՀ կառավարության երեկ կայացրած որոշմամբ հնարավոր կլինի հրատապ կարգով լուծել ՀՀ ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի՝ Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածի անցանելիության ապահովման հարցը։

Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36