Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քաղաքացիներն անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկն այսուհետ կարող են վճարել Գույքահարկի միասնական համակարգով

07.05.2021

 Գործարկվել է «Տեղական հարկերի վճարման համակարգ»-ը՝
https://pay.e-community.am/am/, որի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են առցանց եղանակով՝ առանց համայնքապետարան այցելելու, համակարգչի կամ սմարթֆոնի միջոցով իրականացնել իրենց պատկանող փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի հարկերի վճարումը։

  Անհրաժեշտ է միայն անցնել https://pay.e-community.am/am/ հղումով և փնտրել գույքը մեկ միասնական միջավայրում։ Վճարումը կատարելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկվում է վճարման հաստատման մասին ծանուցում:
Համակարգը մշակվել և գործարկվել է Ekeng/ E-Governance Infrastructure Implementation Agency և VXSoft Limited կազմակերպությունների կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։
Բացի վերոնշյալ համակարգից, հարկատուներն իրենց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով, որոնցում ավելացվել է տեղական հարկերի վճարման համար նախատեսված հնարավորությունները։
Ավելին՝ http://mtad.am/hy/news/item/2021/05/06/m/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22