Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան

Կոտայքի մարզում մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան 15.04.2021

 Կոտայքի մարզպետարանի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համագործակցությամբ Կոտայքի մարզում ապրիլի 9-ից մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան՝ նվիրված ականավոր գրող Խաչատուր Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը և «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակին:  Օլիմպիադան ընդգրկում է ՀՀ Կոտայքի մարզային դպրոցները: Անցկացվում է երեք փուլերով՝ միջդպրոցական, մարզային և եզրափակիչ:  Միջդպրոցական փուլի հերթական ենթափուլն...

Կոտայքի մարզում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը

Կոտայքի մարզում կկառուցվի առաջին սանիտարական աղբավայրը 15.04.2021

  Հրազդան համայնքում տրվել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների պաշտոնական մեկնարկը։  Հայաստանում սա լինելու է առաջին սանիտարական աղբավայրը։ Աղբավայրը լինելու է ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան ՝ իր բոլոր ենթակառուցվածքներով՝ այդ թվում հողի, ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածության բացառման համար նախատեսված ենթակառուցվածքներով, ինչպես...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է եզդիական Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ

Կոտայքի մարզպետը շնորհավորել է եզդիական Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ 14.04.2021

Կոտայքի մարզի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,  ջերմորեն շնորհավորում եմ եզդիական Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:  Մենք մշտապես ապրել ենք իրար կողքի, միասին անցել փորձությունների միջով, ստեղծել և շենացրել մեր միասնական հայրենիքը, և վստահ եմ, որ ապագայում ևս ուս ուսի տված հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները:  Թող Նոր տարին ձեզ համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:  Շնորհավոր Չարշամա սարե սալե։ 

Կոտայքի մարզպետը Եղվարդի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրերում էր

Կոտայքի մարզպետը Եղվարդի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրերում էր 13.04.2021

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում շինարարական ակտիվ եռուզեռ է, շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը:  Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրեր կատարած այցերի շրջանակներում Կոտայքի մարզպետը հետևել է արվող շինարարական աշխատանքների ընթացքին:  Արագյուղում վերակառուցվում է մշակույթի տունը, բարեկարգվում է բակային հատվածը: Արդեն այս տարի արագյուղցիները կունենան...

Կոտայքի մարզում ծնվել է 138 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 138 երեխա 08.04.2021

 Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում գրանցվել է 138 ծնունդ (որից 2-ը զույգ)՝ 70 տղա և 70 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների Չարենցավանի ծննդատուն՝ 14 ծնունդ (որից 1-ը զույգ) Նաիրիի ծննդատուն՝ 14 ծնունդ (որից 1-ը զույգ) Աբովյանի ծննդատուն՝ 57 ծնունդ Հրազդանի ծննդատուն՝ 53 ծնունդ:    

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 07.04.2021

Սիրելի՛ մայրեր,  Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Բոլոր ժամանակներում հայ մայրը եղել է ընտանիքի հենասյունը, երկրին ուժ ու ոգի տվողը: Դուք ուժեղ եք ու անկոտրում անգամ ամենատագնապալի ժամանակներում, շարունակում եք ամուր մնալ, եթե անգամ սրտում կսկիծ է ու վախ: Առանձնահատուկ շնորհավորում ու խոնարհվում եմ այն մայրերի առաջ, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն ընկան հայրենիքի պաշտպանության համար մարտում: Ձեր սերն ու հոգատարությունն առ ընտանիք, հայրենիք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-17 18:04:28