Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն այցելել է Մեղրաձոր խոշորացված համայնք

20.05.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խորհրդականների, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Մեղրաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ, Մեղրաձոր, Արտավազ, Փյունիկ, Հանքավան և Աղավնաձոր վարչական շրջաններ, ծանոթացել համայնքում առկա խնդիրներին, ընթացիկ և առկա ծրագրերին։

 Խոշորացված համայնքի վարչական շրջաններում մարզպետին ներկայացվել է, որ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն երկու առանձին ծրագրերով Մեղրաձոր և Մարմարիկ բնակավայրերում ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհահատվածներ: Եվս մեկ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել է

Աղավնաձոր բնակավայրի մանկապարտեզի բակային հատվածը (Աղավնաձորում մանկապարտեզի կապիտալ նորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում): Բոլոր աշխատանքներն ավարտված են: Մանկապարտեզում շրջայցի ժամանակ մարզպետին զեկուցվել է, որ ընթացիկ տարում համայնքից մանկապարտեզի գույքի ձեռքբերման համար կրկին դիմել են Կառավարության աջակցությանը։ Մանկապարտեզն ամբողջությամբ կահավորելուց հետո կհանձնվի շահագործման։ Այս տարի համայնքից

 Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել ևս 5 սուբվենցիոն ծրագրային հայտ: Բոլոր հայտերն առաջին փուլով հաստատվել են: 4 առանձին ծրագրերով նախատեսվում են ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել Մեղրաձորում (900 մետր), Աղավնաձորում (400 մետր), Փյունիկում (300 մետր) և Մարմարիկում (500 մետր)։ Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով էլ նախատեսում են Մեղրաձորում կառուցել հեղեղատար:

 Համայնքի ղեկավարի և վարչական շրջանների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև համայնքում մշակութային, սպորտային կյանքն ակտիվացնելուն ուղղված քայլեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59