Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ 17.05.2021

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կամարիս համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:  Այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում համայնքի 2-րդ փողոցում, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում և 8-րդ փողոցում:  Ծրագրի շրջանակում պետություն-համայնք 50%/50% համաֆինանսավորմամբ կապիտալ հիմնանորոգվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված:  Աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի 1-ին:...

Կոտայքի մարզում պատվաստվել է 1278 քաղաքացի

Կոտայքի մարզում պատվաստվել է 1278 քաղաքացի 17.05.2021

Կոտայքի մարզում COVID-19-ի դեմ պատվաստումներն ակտիվ ընթացքի մեջ են:  Մայիսի 17-ի դրությամբ, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 1278 քաղաքացիներ՝ «Astra Zeneca» պատվաստանյութով՝ 829 հոգի «Sputnik-V» պատվաստանյութով՝ 449 հոգի: Այսօր՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում պատվաստվել են 90 քաղաքացիներ՝ «Astra Zeneca» պատվաստանյութով՝ 70 հոգի...

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «Խելացի քաղաք» ներդրումային ծրագրի վերաբերյալ

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում «Խելացի քաղաք» ներդրումային ծրագրի վերաբերյալ 14.05.2021

 Կոտայքի մարզպետարանում այսօր հյուրընկալվել էին «Enterprise Armenia» (Ներդրումների աջակցման կենտրոն) hիմնադրամի ներկայացուցիչներ Վահագն Մուղնեցյանը, Անահիտ Կարապետյանը և «Խելացի քաղաք» ներդրումային ծրագրի ներդրող «Արմոն« ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը:  Քննարկումը վարում էր Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկա էին մարզի խոշոր քաղաքների համայնքապետարանների ներկայացուցիչներ:  Ներդրող Խաչատուր Սարգսյանը ներկայացրել է, որ իրենց...

Հանրային քննարկում՝ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ

Հանրային քննարկում՝ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ 11.05.2021

 Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում: Կառավարման պլանը մշակվել է Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում:  Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի, Քաղսիի, Մեղրաձորի և Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի և Արզական վարչական շրջաններից ներկայցուցիչներ:  Ներկայացվել է ջրավազանային կառավարման պլանը, բողոքների...

Կոտայքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի քաղաքային համայնքների ղեկավարների հետ

Կոտայքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզի քաղաքային համայնքների ղեկավարների հետ 11.05.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ:  Խորհրդակցությանը քննարկվել են «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների լիարժեք կազմակերպմանն ու ենթակառուցվածքների թույլտվությունների ստացմանն առնչվող հարցեր:  Հաշվի առնելով, որ ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության...

  Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շրջայց է կատարել Չարենցավանի ԲԿ-ում

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շրջայց է կատարել Չարենցավանի ԲԿ-ում 11.05.2021

  Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շրջայց է կատարել Չարենցավանի բժշկական կենտրոնում, հանդիպել բժիշկների հետ, ծանոթացել կենտրոնում մատուցվող ծառայությունների որակին, կորոնավիրուսային համավարակի պայնաններում բուժկենտրոնի գործունեությանն ու համավարակի դեմ պատվաստումային գործընթացի ակտիվությանը:   Շրջայցի ընթացքում մարզպետին է ներկայացվել ուլտրաձայնային հետազոտման /սոնոգրաֆ/, ինչպես նաև թվային ռենտգեն ախտորոշման սարքերը, որոնք վերջին ամիսներին ՀՀ առողջապահության նախարարության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-17 18:04:28