Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայտարարություն

29.06.2021

                       «ՀԻՄՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ»
Գյուղական բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների ջրագծերի բարեկարգման ծրագրի կարիքների գնահատման հարցաշար

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մեկնարկում է գյուղական բնակավայրերի դպրոցների և մանկապարտեզների ջրագծերի բարեկարգման համաֆինանսավորման մոդել ՝ ուղղված ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերի գյուղական բնակավայրերի դպրոցների և մանկապարտեզների սպասարկման կենսապայմանների բարելավմանը:
Ծրագրի նպատակն է՝ գյուղական բնակավայրերում գործող դպրոցների, մանկապարտեզների ջրագծերի համակարգերի բարեկարգման միջոցով նպաստել դպրոցների, մանկապարտեզների նվազագույն կենսական կարիքների բավարարմանը:

ՄԱԶԾ ԿՀ-ն կհամաֆինանսավորի 80/20 չափաբաժնով, որտեղ նախագծային արժեքի 80% ներդրումն կիրականացնի ՄԱԶԾ-ն, իսկ 20%-ը` համայնքը կամ համայնքի համաձայնությամբ` երրորդ կողմը (դպրոց, մանկապարտեզ կամ այլ):

«Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

«ՀԻՄՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ՝

Նախագծի շահառու կարող են հանդիսանալ միայն Կոտայք, Արարատ, Արագածոտն եւ Արմավիր մարզերի գյուղական բնակավայրերի դպրոցները և/կամ մանկապարտեզները:
Ծրագրին կարող են դիմել համայնքները, գյուղական բնակավայրերը և համայնքի զարգացմամբ հետաքրքրված երրորդ կողմը (մասնավոր ընկերություններ, անհատներ), որոնք հաջորդիվ պետք է ներկայացնեն համայնքի ղեկավարի գրավոր հաստատումը ծրագրի շրջանակներում անհրաժեշտ աջակցության և շահագործման ծախսերի ֆինանսավորման հնարավորության վերաբերյալ:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց լրացնել հայտադիմում։

Հայտադիմումների ներկայացման վերջնաժակմետն է ս.թ. հուլիս 9-ը ՝ ժամը 18:00-ն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝

Ժամկետանց և ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվելու,
Ծրագիրը կապ կհաստատի միայն առաջին փուլով ընտրված մասնակիցների հետ։
Հարցերի համար կարող եք գրել susanna.safaryan@undp.org էլ. փոստին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:41:10