Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ 04.06.2021

Սիրելի՛ շրջանավարտներ  Շնորհավորում եմ ձեր կյանքի ամենալուսավոր ու հիշարժան օրվա՝ «Վերջին զանգ»-ի կապակցությամբ:  Այսօր դուք նոր կյանք եք մտնում և հույսով եմ, որ ուսումնառության ընթացքում ձեր ստացած գիտելիքները հնարավորություն կտան նոր ճանապարհի շրջափուլում կատարել ճիշտ ընտրություն: Սիրելինե՛րս,  Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին ու արժեքներին, որպեսզի երբեք հուսախաբ չանեք ձեր ծնողներին, ուսուցիչներին և արժանապատվորեն հաղթահարեք ժամանակի բոլոր...

Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 և Նոր Հաճնի ավագ դպրոցներում ևս իրականացվելու են ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումներ

Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 և Նոր Հաճնի ավագ դպրոցներում ևս իրականացվելու են ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումներ 04.06.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2021թվականի մայիսի 18-ի N 785-Ա/2 հրամանով հաստատված հավելվածի համաձայն, Կոտայքի մարզի Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 և Նոր Հաճնի ավագ դպրոցներում ևս իրականացվելու են ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստումներ՝ Հրազդանի Խ.Աբովյանի անվան N1 ավագ դպրոց - բոլոր բաղադրիչները • Հայոց լեզու և գրականություն • Մաթեմատիկա • Անգլերեն • Դասվարներ • Տեխնոլոգիա  Նոր Հաճնի ավագ դպրոց -բոլոր բաղադրիչները...

Կոտայքի մարզպետն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին

Կոտայքի մարզպետն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդին 03.06.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը իր խորհրդական Հրաչյա Վարդանյանի հետ այսօր հյուրընկալվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և օրհնություն ստացել նրանից:  Հանդիպմանը ներկա էին նաև բանակի հոգևոր առաջնորդ Հայր Մովսեսը, փոխառաջնորդ Տեր Ենովք քահանան։  Մարզպետը և Սրբազանը քննարկել են պետության առջև ծառացած խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ կարևորելով մարզային իշխանությունների և եկեղեցու փոխգործակցությունն ու միասնական...

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով 03.06.2021

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի,Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրի։  ՀՀ բնության հատուկ...

Ավարտվել են Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները

Ավարտվել են Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները 03.06.2021

 Միջին նորոգման շրջանակներում իրականացվել են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ։  Երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն ունեցող միջպետական նշանակության այս կարևոր տրանսպորտային հանգույցը միմյանց է միացնում Մ-4, Մ-1 միջպետական նշանակության ճանապարհները, Եղվարդ և Աշտարակ համայնքները։ Նյութի աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհահատվածներ 02.06.2021

 Կոտայքի մարզի Առինջ համայնքում ընթացքի մեջ են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկած ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:  Ծրագրով նախատեսված աշխատանքների կեսից ավելին իրականացվել է անցյալ տարի, իսկ մնացած մասը, պատերազմով պայմանավորված, տեղափոխվել է այս տարի:  Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 45%-55% համաֆինանսավորմամբ: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-17 18:04:28