Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Անցկացվելու է ասմունքի մարզային մրցույթ-փառատոն

Անցկացվելու է ասմունքի մարզային մրցույթ-փառատոն 10.02.2022

 Կոտայքի մարզում մշակութային միջոցառումների իրականացման 2022 թվականի հաստատված ծրագրերի շրջանակում մարտ ամսին տեղի է ունենալու ասմունքի մարզային մրցույթ-փառատոն՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:  Մրցույթն անցկացվելու է կրտսեր՝ 11-14 և ավագ՝ 15-18 տարիքային խմբերով, երեք փուլով՝ ներդպրոցական (ներքոլեջային), տարածքային ու մարզային:  Յուրաքանչյուր տարիքային խմբի համար սահմանվելու է մեկական առաջին, երկուական` երկրորդ և երեքական` երրորդ կարգի մրցանակ, ինչպես նաև...

Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը

Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը 10.02.2022

 Այսօր առավոտյան Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը՝ Արթուրը:  Փոքրիկը ծնվել է 3,3 կգ քաշով, 52 սմ հասակով:  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի օգնականը՝ Ստեփան Բաղդասարյանը, այցելել է Աբովյանի ծննդատուն՝ տեսակցելու և մարզպետի ու մարզպետարանի անունից շնորհավորելու հերոսի մայրիկին՝ Իզաբելլա Հարությունյանին:  Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:...

2021 թվականին վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 32, 7%

2021 թվականին վճարովի բժշկական ծառայություններից գոյացած դրամական մուտքերի աճ է գրանցվել՝ շուրջ 32, 7% 09.02.2022

 2021 թվականի ընթացքում մարզի բժշկական հաստատություններում վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել:  Նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է շուրջ 793 մլն 65 հազ. դրամ, 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ 597 մլն 418 հազ. դրամի համեմատությամբ:  Ցուցանիշն աճել է 195 մլն 647 հազ. դրամի չափով կամ 32,7%: Ինչ խոսք, վճարովի ծառայությունների աճը պայմանավորված է բժշկական ծառայությունների ծավալի ընդլայնմանբ՝ մարզի բժշկական...

Կոտայքի մարզպետի հանդիպումները երիտասարդների հետ շարունակվում են

Կոտայքի մարզպետի հանդիպումները երիտասարդների հետ շարունակվում են 09.02.2022

Համայնքային զարգացմանն ուղղված նախագծերի ու ամենատարբեր ծրագրերի շուրջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանդիպումները երիտասարդների հետ շարունակվում են: Մարզպետին կից Երիտասարդական Խորհուրդ Համայնքային զարգացման նախագիծ Երիտասարդական կյանքի աշխուժացում: 

Կոտայքի մարզում ծնվել է 156 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 156 երեխա 08.02.2022

Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունվարին ծնվել է 156 երեխա՝ 76 տղա և 80 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների՝ Չարենցավանի ծննդատուն -13 ծնունդ Նաիրիի ծննդատուն - 7 ծնունդ Աբովյանի ծննդատուն - 72 ծնունդ (որից 2-ը զույգ) Հրազդանի ծննդատուն - 62 ծնունդ: Առողջություն մեր բոլոր փոքրիկներին: 

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզային փուլը

Կայացել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզային փուլը 07.02.2022

Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում տեղի է ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի Կոտայքի մարզային փուլի մրցումները:  Մարզի վեց համայնքների՝ Հրազդանի, Աբովյանի, Նաիրիի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Ծաղկաձորի 28 ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ՝ կանայք և տղամարդիկ, իրենց տարիքային խմբերում վիճարկել են լավագույն եռյակում հայտնվելու և հանրապետական եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունքը:  Մրցումների արդյունքում իրենց տարիքային խմբերում հաղթող են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 18:00:36