Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրվեժի միջնակարգ դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցումը՝  օրակարգի խնդիր. Կոտայքի մարզպետը Ջրվեժում էր

Ջրվեժի միջնակարգ դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցումը՝ օրակարգի խնդիր. Կոտայքի մարզպետը Ջրվեժում էր 20.01.2022

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցով Ջրվեժ խոշորացված համայնքում էր:  Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է Ջրվեժի միջնակարգ դպրոցում:  Այցի օրակարգում դպրոցին կից նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունն էր և ծրագրի իրականացման հնարավորությունների քննարկումը:  Բանն այն է, որ դպրոցի տարածքում է տեղակայված համայնքային մարզադպրոցը, երաժշտական դպրոցը, իսկ դպրոցը չունի առանձին մարզադահլիճ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային...

Տեղական ինքնակառավարմանն ու տեղական ժողովրդավարությանն ուղղված համակարգային հիմնախնդիրների լուծումը՝ քննարկման օրակարգում

Տեղական ինքնակառավարմանն ու տեղական ժողովրդավարությանն ուղղված համակարգային հիմնախնդիրների լուծումը՝ քննարկման օրակարգում 19.01.2022

 «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ն և տեղական ժողովրդավարության դպրոցի շրջանավարտները Կոտայքի մարզում իրականացնում են տեղական ինքնակառավարմանն ու տեղական ժողովրդավարությանն ուղղված համակարգային հիմնախնդիրների իրազեկման արշավներ՝ դրանք օրենսդրորեն ամրագրելու և լուծումներ գտնելու ուղղությամբ;  Օրերս հանրային քննարկում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև...

Գառնու տաճարը ներառվել է աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում

Գառնու տաճարը ներառվել է աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում 18.01.2022

 Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում  Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։ Գառնին ցուցակում զբաղեցրել է 37-րդ տեղը։...

2022 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է

2022 թվականի սուբվենցիոն հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է 18.01.2022

 Մեկնարկել է կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի կազմման, ընդունման և ներկայացման գործընթացը:  Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի (փոփոխություններ՝ 2022թ. N 37-Ն որոշում), hամայնքների կողմից 2022թ. սուբվենցիայի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարզպետարան փետրվարի 2-ն է, մարզպետարանի կողմից՝ փետրվարի 5-ը:  Մարզպետարանը ծրագրային հայտերն ընդունելու է մարզի 11 համայնքներից և սահմանված կարգով ներկայացնելու կառավարության...

Շուրջ 720 աշակերտ կմասնակցի դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլին

Շուրջ 720 աշակերտ կմասնակցի դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլին 18.01.2022

 Հունվարի 19-ից մեկնարկում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, որին կմասնակցի մարզի հանրակրթական դպրոցների շուրջ 720 աշակերտ 16 առարկաների գծով:  130 աշակերտ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում վաղը կմասնակցի օլիմպիադային մաթեմատիկա առարկայից: Հաջողություններ ենք մաղթում մեր բոլոր մասնակից աշակերտներին:  

Երեկ զոհված զինծառայողներից Վահան Բաբայանը Հրազդան քաղաքից էր

Երեկ զոհված զինծառայողներից Վահան Բաբայանը Հրազդան քաղաքից էր 12.01.2022

 Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներից Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված 2003 թվական) Կոտայքի մարզից էր՝ Հրազդան քաղաքից:  19-ամյա ժամկետային զինծառայող Վահանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։  Կոտայքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-24 12:11:32