Նորություններ
Լրահոս

Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցը բացվեց 01.09.2025
Սեպտեմբերի 1-ից Կոտայքի մարզն ունի ևս մեկ լուսավոր, ժամանակակից պայմաններով կառուցված և կահավորված նոր դպրոց: Այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել Հրազդանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացումը: ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի, մարզպետի խորհրդական Ստեփան Բաղդասարյանի, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանի, քաղաքաշինության, հողաշինության...

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ 01.09.2025
Սիրելի' աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նախ ուզում եմ շնորհավորել մեր առաջին դասարանցիներին և առաջին կուրսեցիներին, քանի որ հենց այսօր եք դուք առաջին անգամ մտնում ձեր կյանքի ամենակարևոր կրթօջախներ` ձեզ համար անհայտ, խորհրդավոր, բայց հետաքրքրություններով, բացահայտումներով և գիտելիքներով լի: Սիրելինե՛րս, մաղթում եմ, որպեսզի կյանքի այս նոր...

Կոտայքի մարզում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների մասին 16.08.2025
ՀՀ պետական բյուջեով' ՀՀ ՏԿԵՆ պատվիրակությամբ Կոտայքի մարզում այս պահին ընթանում են հանրապետական, միջպետական և մարզային նշանակության մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, վերգետնյա անցումի և կամուրջների կառուցման աշխատանքներ։ Մասնավորապես, Հիմնանորոգվում է Ջրվեժից դեպի Գառնի և Գեղարդի վանք տանող հանրապետական նշանակության ճանապարհի շուրջ 14, 7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (բացառությամբ սողանքային հատվածների)։ Աշխատանքներն ընթացքի մեջ են, իրականացվում են նաև...

Աբովյան քաղաքում առաջին անգամ բացվեց թենիսի կորտեր 04.08.2025
ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հետ ներկա է գտնվել Աբովյանում առաջին անգամ կառուցված թենիսի կորտերի բացման արարողությանը: Աբովյան քաղաքում թենիսի կորտերի կառուցման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Աբովյան համայնքի համաֆինանսավորմամբ' մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն շինարարության պայմանագրով կազմում է 94 999 800 դրամ, որից 75 999 840 դրամը ՀՀ կառավարության ներդրման...
Հունգարիայի կառավարությունը ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ 2024 թվականից իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի կազմակերպման ծրագիր։ Ուրախությամբ ենք հայտնում, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի համագործակցության արդյունքում 2025 թվականի ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ից 17-ը Հունգարիայի Զանկա քաղաքում գտնվող ճամբար են մեկնել ԼՂ-ից բռնի տեղահանված և Կոտայքի...

Գառնիում մեծ շուքով նշվել է Վարդավառ փառատոնը 29.07.2025
Գառնիում և Գեղարդավանքում հուլիսի 27-ին մեծ շուքով անցկացվել է Վարդավառ փառատոնը: Տարիներով ձևավորված ավանդույթը չխախտելով՝ այս տարի ևս ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը Երիտասարդական ակումբների դաշնության և Գառնիի համայնքապետարանի հետ համագործակցությամբ կազմակերպել է Վարդավառ տոնակատարությունը: Գեղարվեստական և տեխնիկական մասով մեծ աջակցություն է ցուցաբերել Բյուրեղավանի համայնքապետարանը: Փառատոնի մեկնարկը տրվել է Գեղարդավանքում, այնուհետև շարունակվել Գառնիում՝...


