Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղվարդ

Բնակչություն` 14500

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Եղվարդը քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 12 կմ հյուսիս-արևմուտք, Արա լեռան ստորոտում` ծովի մակերևույթից 1300 մետր բարձրության վրա: Եղվարդի բնակչության թիվը կազմում է մոտ 14500 մարդ, վարչական տարածքը` 6722 հա: Համայնքում կան 23 բազմաբնակարան շենքեր և 2350 բնակելի առանձնատներ:
Եղվարդը որպես բնակավայր հայտնի է հնագույն ժամանակներից: Պատմական աղբյուրներում կան գրավոր հիշատակություններ Եղվարդի մասին 6-րդ դարից սկսած: Հնում Եղվարդը հայտնի է եղել որպես գրչության կենտրոն և տվել է երկու կաթողիկոս:
Եղվարդի հին բնակավայր լինլու մասին են վկայում նաև 5-րդ դարում կառուցված դահլիճ-եկեղեցին, որից, ցավոք մինչ օրս մասամբ պահպանվել է միայն ստորին մասը, քրիստոնեական ընդարձակ գերեզմանատունը, որտեղ կան 10-15-րդ դարերի քանդակազարդ գերեզմանաքարեր, ինչպես նաև գերեզմանատան հարավային մասում առկա հսկա որձաքարերից շարված շինության հետքերը, որը մասնագետները վերագրում են հեթանոսական ժամանակներին: Եղվարդի Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից արժեքավոր է քաղաքից հյուսիս-արևելք` Արայի լեռան լանջին, 7-րդ դարում կառուցված Զորավոր եկեղեցին: Եղվարդի կենտրոնական մասում կանգուն է Սուրբ Աստվածածին երկհարկ ռոտոնդայով ավարտվող եկեղեցի-դամբարանը, որը կառուցվել է 1301թ-ին (2001թ-ին մեծ հանդիսությամբ նշվել է եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու 700 ամյակը): Դեռևս հնուց հռչակված են եղել Եղվարդի սարավանդում մշակվող սպիտակահատ ցորենը և նրանից ստացվող հացը: Բնակավայրում ներկայումս էլ մշակվում են հացահատիկ, կերային կուլտուրաներ, խաղողի և պտղատու այգիներ: Եղվարդով անցնում են Արզնի-Շամիրամ ջրանցքը և Մասիս-Նուռնուս երկաթգիծը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-24 17:36:15