Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զորավան

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶՈՐԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը - Զորավան
Համայնքի պատմական անվանումները - Փոքրավան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1973թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը -Արագյուղ, Եղվարդ, Նոր-Գեղի, Արգել, Քարաշամբ և Սարալանջ
Համայնքի մակերեսը - 3801,9 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 20կմ
Բնակչության թիվը - 1411
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Օգտակար հանածոներ - չկա
Կրթական հաստատություններ - միջնակարգ դպրոց, մսուր-մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - Մշակույթի տուն
Մարզական հաստատություններ -չկա
Արտադրական ձեռնարկություններ - <<Եղվարդ Համալիր>> ՍՊԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը - գյուղատնտեսություն, անասնապահություն
Հոգևոր կառույցներ - Եկեղեցի ԶՈՐԱՎԱՐ 7-րդ դար, Եկեղեցի Սբ. Մարիամ Աստվածածին 19-րդ դար
Պատմամշակութային հուշարձաններ - Ամրոց <<Դովրի>>, Քա 4-րդ հազ. վերջ -1 հազ, Դամբարանադաշտ Քա 2-1 հազ. վերջ, 10 Խաչքար 10-16 դդ
Համայնքի մասին գրքի առկայություն - չկա
 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղը կառուցվել է 1972-80 թթ., լքված Խաչո գյուղի բնակավայրի տարածքի վրա: Գտնվում է Կոտայք մարզի Նարիի տարածաշրջանի Արայի լեռան արևելյան ստորոտում, Եղվարդ-Բուժական խճուղու 6 կմ վրա: Գյուղի կառուցման հիմնական նպատակը եղել է 11 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասունների մատղաշի աճեցման և բտման համալիրի ստեղծումը: Սկզբում անվանվել է Փոքրավան: Համալիրը նախագծային հզորության հասնելուց հետո վերանվանվել է Զորավան: Զորավան անվանումը տրվել է ի շնորհիվ համայնքի տարածքում գտնվող 7-րդ դարի Գրիգոր Մամիկոնյան իշխանի կողմից կառուցված Զորավան ճարտարապետական հուշարձանի: Գյուղի բնակչությունը հավաքված է Անդրկովկասի երեք հանրապետությունների շրջանների գյուղերից ու քաղաքներից, կազմելով մեկ համերաշխ համայնք: Կլիման չոր ցամաքային է: Խմելու ջուրը ջրմուղով է, 10 կմ հեռավորությունից բերվում է  Կարենիս գյուղի մոտակայքի բնական աղբյուրից: Ոռոգման ջուրը մատակարարվում է Սևանից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-27 11:38:34