Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Պռոշյան

Մակերես` 11.88կմ2

Բնակչություն` 4660

Համայնքում գործում են` 1  դպրոց, 1 մանկապարտեզ, 1 արվեստի դպրոց, 1 գրադարան:
Բարձրությունը ծովի մակերևույթից` 1250 մ
հեռավորությունը մայրաքաղաքից` 6 կմ
հեռավորությունը մարզկենտրոնից` 65 կմ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղ` Եղվարդից 13 կմ հարավ-արևմուտք: Հիմնադրվել է 1960թ. , Երեւան-Աշտարակ ավտոմայրուղու ձախ մասում, խամ ու խոպան հողերի վրա: Հյուսիսային կողմից գոտիավորվում է <<Արզնի-Շամիրամ>> ջրանցքի 2-րդ հերթով, արևելյան կողմից սահմանակից է Քասախ գյուղին, հարավից սահմանակից է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղին, իսկ արևմուտքից` Արայի համայնքին: Գյուղում գործում է կոնյակի գործարան: Բնակչությունն զբաղվում է խաղողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղմթերքներից իրենց որակով ճանաչում ունեն Պռոշյանի խաղողն ու ծիրանը: Գյուղի բնակարանային ֆոնդը բաղկացած է 11 եռահարկ, 3 հնգահարկ բազմաբնակարան շենքերից, մնացածը հիմնականում երկհարկանի բնակելի տներ են: Արցախյան ազատամարտում իր լավագույն մասնակցությունն է ցուցաբերել <<Պռոշյան>>ջոկատը` տալով 8 զոհ և 1 անհայտ կորած: Իր սխրանքներով և հերոսությամբ աչքի է ընկել ջոկատի հրամանատար, անհայտ կորած, <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր Կարոտ Մկրտչյանը, ում անունով էլ անվանակոչված է համայնքի մշակույթի տունը: Անմահ փառքով է պսակվել նաև Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետրոս Ղևոնդյանը /Պետո/, որը հետմահու արժանացել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի: Նրա անունով է անվանակոչվել գյուղի միջնակարգ դպրոցը;
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-28 12:35:39