Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զովունի

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԶՈՎՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Համայնքի ներկայիս անվանումը - Զովունի
Համայնքի պատմական անվանումները - Մոլլաղասում, Ծառաշեն, Ապարանի շրջանի Զովունի
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1828 թ., 1965 թ. Ապարանի շրջանից տեղափոխվել է ներկայիս տարածք
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Քասախ, Եղվարդ, Քանաքեռավան, Երևան
Համայնքի մակերեսը - 13.84 կմ2
Հեռավորությունը մայրաքաղաքից – 0.5 կմ
Բնակչության թիվը – 6169
Բնակչության կազմը – հայեր, եզդիներ
Օգտակար հանածոներ - չկան
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց,  մսուր-մանկապարտեզ
Մշակութային հաստատություններ - արվեստի դպրոց, մշակութային տուն, հուշարձան համալիր կից թանգարանով
Մարզական հաստատություններ - չկա
Արտադրական ձեռնարկություններ - <<Մետաղամանեղեն գործարան>> ԲԲԸ, <<Ույուտ>> արտադրական կոոպերատիվ, <<Նորմա կաթ>> ՍՊԸ, <<Նաիրիի բերրիություն>> ՍՊԸ, <<Թամարա և Անի>> ՍՊԸ, <<Ունիվերսալ>> ՍՊԸ, <<Ագրոիմպուլս>> ՍՊԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը – անասնապահություն, գյուղատնտեսություն
Հայտնի մարդիկ - Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավոր Դավիթ Ավետիսյան, օպերային դասական երգիչ Բարսեղ Թումանյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, հեռուստահաղորդավար Արամ Աբրահամյան, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վահրամ Ավետիսյան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական բաժնի պետ Գագիկ Ավետիսյան, ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյան, ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գյուղատնտեսական պետական քոլեջի տնօրեն, դոցենտ Արամ Հովհաննիսյան, ՀՀ Ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետ Յուրա Գալստյան, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայան, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժնի դատախազ Հայկ Պետրոսյան, Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյան և այլն
Հոգևոր կառույցներ - չկան
Պատմամշակութային հուշարձաններ – «Կարմիր բերդ»
Համայնքի մասին գրքի առկայություն – Դարչո Աբրահամյան, «Զովունի» գիրք (Երևան 1999, «Հրազդան-1» տպարան), Մանուկ Սիմոնյան, «Զովունի. Անցած գնացած օրերից» (1999, «Տիգրան Մեծ» տպագրատուն):
 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Գյուղ Հրազդան գետի աջ ափին, Եղվարդից 8 կմ հարավ-արևելք: Հիմնադրել են Ապարանի շրջանի նախկին Զովունի գյուղի բնակիչները` 1965 թ. Ապարանի ջրամբարի կառուցման նպատակով գյուղի տեղափոխման հետևանքով: Նախկին գյուղը գտնվել է ներկայիս Ապարանի ջրամբարի տարածքում: 1965թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերաբնակեցվել է Երևանի նախկին Շահումյանի շրջանի Ամո գյուղի տարածքում, որը Երևան քաղաքի սահմանագծից բաժանվում է <<Արաքս>> գործարան մտնող 24 մ լայնությամբ ճանապարհով: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Համայնքի ընդհանուր տարածքը կազմում է 2185 հա, որից 800 հա-ն գտնվում է Ապարանի տեղամասում: Համայնքն ունի 1050 տնտեսություն, որը գնալով ավելանում է :
Առաջարկում ենք օգտվել Զովունիի մասին Հայերեն Վիքիպեդիայում պատրաստած տեղեկություններից` hy.wikipedia.org/wiki/Զովունի կայք-էջում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-21 14:59:14