Նորություններ
Լրահոս

«Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքը գեղարվեստական լուսավորում կունենա 17.03.2022
Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 67 մլն 125 հազար դրամ գումար, որից շուրջ 7 մլն դրամը՝ Երևան-Սևան մայրուղու անմիջական հարևանությամբ՝ Չարենցավանի հատվածում, քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») արձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման համար: Հիշեցնենք, որ արձանի հիմնանորոգումը կատարվել էր 2021 թվականին՝ հուշարձանների...

Կոտայքի մարզից ՏԿԵՆ ներկայացված սուբվենցիոն ծրագրերի փաթեթից մարզկենտրոն Հրազդանից 8 սուբվենցիոն ծրագրային հայտ է հավանության արժանացել ոլորտային գերատեսչությունների կողմից: Ըստ այդմ, • Կհիմնանորոգվեն և կվերանորոգվեն Հրազդանի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերը և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի միջանցքը, ինչպես նաև կկառուցվի թիվ 15 մանկապարտեզի կոյուղու ցանցը (պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 70 %) • Լեռնանիստում կկառուցվի խմելու ջրի ջրամատակարարման...

Մարզի պատվաստումային գործընթացի մասին 17.03.2022
Կոտայքի մարզի գյուղական համայնքների բուժակ-մանկաբարձական կետերում արտագնա/շարժական պատվաստումային խմբերն այս շաբաթ կգործեն հետևյալ ժամանակացույցով՝ • Ֆանտան - 18.03.2022թ. • Կարենիս - 18.03.2022թ. • Նոր Արտամետ - 17.03.2022թ. • Գետամեջ - 17.03.2022թ. • Հացավան - 17.03.2022թ. • Գողթ - 18.03.2022թ. • Գեղադիր - 17.03.2022թ. • Գեղարդ - 18.03.2022թ. • Քարաշամբ - 19.03.2022թ. • Մարմարիկ - 19.03.2022թ. • Արտավազ -...

Մեր մասնագետները 17.03.2022
ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ է նշանակվել Մարի Հովակիմյանը: Շնորհավորում ենք մեր երիտասարդ գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթում արգասաբեր ու արդյունավետ աշխատանքային գործունեություն:

Գյուղատնտեսական ոլորտին ուղղված կառավարության ծրագրերը ակտիվ իրազեկվում են մարզի համայնքներում 15.03.2022
Ի կատարումն ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը նախապես սահմանված ժամանակացույցով մարզի համայնքներում նախաձեռնել է լայն իրազեկման հանդիպումների շարք՝ գյուղացիական տնտեսություններին, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալյումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի շուրջ: Իրազեկման աշխատանքներին մասնակցում են ՀՀ...

Երևանում Ռուսական տանը տեղի ունեցած «Կենդանի դասականներ - 2022» երիտասարդ ընթերցողների միջազգային մրցույթի ազգային եզրափակիչում Կոտայքի մարզի Քասախի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արամ Աբրահամյանը գրավել է առաջին տեղը, ինչը հնարավորոթյուն է տալիս մեր երկիրը ներկայացնելու միջազգային եզրափակիչում: Ասմունքի ռուսական փառատոնը վաղուց է անց կացվում, բայց առաջին անգամն է, որ Կոտայքի մարզն ունեցավ բացարձակ հաղթող: Շնորհավորում...