Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը լուծման ճանապարհին

08.08.2022

 Ինչպես բազմիցս ներկայացրել ենք, ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի:

 Փոխհատուցման տրամադրման աշխատանքների կազմակերպման նպատակով մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է համակարգի գործընթացը:

 Մարզի ղեկավարն աշխատանքային այց է կատարել Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայր, հանդիպել շահառու 15 ընտանիքների անդամներին՝ նրանց ներկայացնելու փոխհատուցում ստանալու ընթացակարգերը՝ ծանուցումների ստացման, դիմումների ներկայացման, ընդունված որոշումների գրանցման, փաստաթղթերի ուսումնասիրության, ցուցակների կազմման և մնացած բոլոր գործառույթների իրականացման հետ կապված:

 Ահարոն Սահակյանը լսել է նաև բնակիչների կողմից բաձրաձայնված հարցեր, որոնց տրվել են մանրամասն պարզաբանումներ:

 «Գառնի համայնքի ղեկավարի և Ողջաբերդի վարչական ղեկավարի հետ պետք է մեկտեղենք բոլոր ջանքերը, որպեսզի մեկնարկած գործընթացն ընթանա բնականոն՝ առանց խոչընդոտների, և շահառու ընտանիքները կարողանան ստանալ երկար սպասված փոխհատուցումը»,- նշել է մարզպետ Ահարոն Սահակյանը՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իր և մարզպետարանի ընդգծված կամքը այս կարևոր որոշումը կյանքի կոչելու համար՝ այն վստահությամբ, որ հաջորդ փուլով լուծվելու են նաև մյուս բնակիչների բնակարանային խնդիրները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28