Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի միասնական տրանսպորտի սակագնի թանկացման խնդիրը շարունակում է մնալ Կոտայքի մարզպետարանի օրակարգում

09.08.2022

 Մարզպետարանում  այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն  է իրականացվել  Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:

 Կոտայքի մարզում  մայիսի 1-ից  գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ քաղաքացիները դիմել էին մարզպետ Ահարոն Սահակյանին և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մարզպետի և մարզպետարանի նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակվում է իրականացվել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի բնակիչների լուծելու նպատակով:

Այսօրվա հանդիպման օրակարգում էին՝

• Չվացուցակների և երթուղիների հստակեցումը

• Սակագների վերանայումը

• Տրանսպորտային  միջոցների  սակավությամբ  պայմանավորված՝  հնարավոր        խնդիրների առկայությունը

• Արտոնյալ   պայմաններով  անձանց  սպասարկման  ուղղությամբ  իրականացվող քայլերը:

 Այս հանդիպումը ևս արդյունավետ էր, քանի որ կոնկրետ երթուղային մի քանի ուղղություններով քաղաքացիների կողմից առաջարկներ են հնչել, որոնք նաև մարզպետի հորդորով «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն առաջիկայում կվերանայի:

 Սակագնի  վերանայմանն  ուղղված  առաջարկությունները    շարունակում   են  բարձրաձայնվել քաղաքացիների կողմից. քննարկվում են հնարավոր տարբերակները կոնկրետ ուղղություններով դրանք փոփոխելու համար:
«Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանը նշել է, որ օգոստոսի 22-ից կսպասարկեն Հրազդան համայնքի գյուղերը, իսկ օգոստոսի վերջից նախատեսվում է սպասարկել Հրազդան-Երևան և Ծաղկաձոր-Երևան երթուղիները:

 Բարձրացված  մի  շարք  հարցեր  առաջիկայում  ևս  բազմակողմանի  կուսումնասիրվեն  ՏԿԵՆ-ի,  «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ի և Կոտայքի մարզպետարանի կողմից:

 Արձանագրելով  միասնական  տրանսպորտային  երթուղու  գործարկմամբ պայմանավորված դրական փոփոխությունները՝ մարզի ղեկավարը, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ այս ոլորտում կան խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումների կարիք ունեն՝ կապված թե՛ չվացուցակների, թե՛ գնագոյացման, թե՛ տրանսպորտային միջոցների սակավության հետ և պետք է անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիները չտուժեն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49