Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 30.05.2022
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ՝ մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Մարզպետն ընդգծել է, որ աշխատանքի առանցքում այս պահին կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերն են, որոնց մի մասը նախագծանախահաշվային փաստաթղթերով փաթեթների կազմման ընթացքում են գտնվում: Ահարոն Սահակյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին...
Չարենցավանում անց է կացվել երաժշտական և արվեստի դպրոցների հաշվետու համերգը 30.05.2022
ԿԳՄՍ մշակութային կրթության աջակցության հիմնադրամի կողմից և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել և անց է կացվել Կոտայքի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների հաշվետու համերգը, որին մասնակցել են մարզի 11 դպրոցների շուրջ 90 սաներ: Բեմում մարզի լավագույններն էին, ովքեր հանդես եկան երաժշտական ամենատարբեր կատարումներով: Համերգը նվիրված էր մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին:
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ 28.05.2022
Սիրելի' հայրենակիցներ, կոտայքցիներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։ Անկախ պետականության կերտումը հայ ժողովրդի միասնականության, պայքարի, համախմբման և աննկուն կամքի արդյունք էր։ Այդ համախմբումն ամրապնդվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում կերտած փառավոր հաղթանակներով։ Այսօր մեզ ոչինչ չի մնում, քան շարունակել լինել միասնական, համախմբված՝ հանուն մեր անկախ պետականության և հանուն գալիք հաղթանակների։...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախօրեին ընդունել է Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի ներկայացուցիչներին՝ կոալիցիայի շահերի պաշտպանության համակարգող Անուշ Ասլանյանին, համայնքների հզորացման կոալիցիայի հանձնաժողովի համակարգող Հայկ Մկրտչյանին, «Լռության ձայն» ՀԿ նախագահ, կոալիցիայի անդամ Արտաշես Հովհաննիսյանին: Հանդիպումը ճանաչողական էր, որի ընթացքում հյուրերը ներկայացրել են կոալիցիայի գործունեությունը, ուղղությունները, առաջնահերթությունները և այս...
Այս տարի Կոտայքից աննախադեպ բարձր արժեքով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվել 26.05.2022
Այս տարի Կոտայքի մարզից աննախադեպ բարձր արժեքով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվել կառավարություն: Կոտայքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 11,43 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝ • 2021-ին՝ 6,39 մլրդ դրամի • 2020 թվականին՝ 2,28 մլրդ դրամի • 2019 թվականին 1,99 մլրդ դրամի: Հատկանշական է, որ կառավարության կողմից այս տարի ընդլայնվել են ինչպես սուբվենցիոն ծրագրերի ուղղությունները, այնպես էլ կառավարության...
Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից Կոտայքի մարզի հավաքական թիմը հաղթել է Հայաստանի մարզերի ու Երևան քաղաքի հավաքականներին՝ զիջելով միայն Արցախի հավաքականին և զբաղեցրել երկրորդ տեղը: Այդ կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այսօր ընդունել է մարզի հավաքականի կազմում ընդգրկված յոթ աշակերտներին ու զինվորական ղեկավարներին՝ շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու մարզը նման մեծ պատվի արժանացնելու...