Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ

10.01.2023

Մեկնարկել է հերթական ձմեռային զորակոչը:

Սիրելի՛ նորակոչիկներ,
արդեն ձեր հերթն է միանալու հայրենիքի ու պետական սահմանների պաշտպանության սուրբ գործին:

Դժվար ժամանակներ ենք ապրում, և այս պահին բոլորիս մոտ մեկ կարևոր գիտակցում պիտի լինի՝ հայրենիքը ՄԵՐՆ Է, հայրենիքը ՄԵԿՆ Է, ու յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անձնվիրաբար, նվիրումով, պատվով ծառայենք նրան:

Տղե՛րք,
ի սրտե մաղթում եմ, որ ծառայությանը վերաբերվեք որպես սուրբ գործի. եղեք զգոն, երբեք չկորցնեք աչալրջությունը, սիրեք և գնահատեք ձեր հրամանատարներին, լսեք նրանց խորհուրդները, ծառայակից ընկերներին վերաբերեք որպես եղբայրների՝ միմյանց թև ու թիկունք լինելով ծառայեք ու ողջ և առողջ վերադարձեք ձեր օջախներ:

Մաղթում եմ, որպեսզի խաղաղ պայմաններում անցնի ձեր ծառայությունը:

 Շնորհավորում  եմ  նաև  բոլոր  նորակոչիկների  ծնողներին,  հարազատներին, ընկերներին ու մաղթում հպարտության զգացումին միախառնված համբերություն:

Անփորձանք ծառայություն ձեզ և խաղաղություն մեր երկրին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34