Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայտարարություն

12.01.2023

«Ես Կարող եմ» երիտասարդ գաղափարների համաֆինանսավորման նախագիծը վերադառնում է
Ունե՞ս հետաքրքիր սիրելի զբաղմունք, հոբբի, հմտություն, տիրապետո՞ւմ ես որևէ արհեստի կամ արվեստի, որը կարելի է կիրառել բիզնեսում, վերածել եկամտի աղբյուրի, պատրա՞ստ ես սովորել, ներդնել ժամանակ և ռեսուրսներ՝ երազանքին հասնելու համար, կիսվիր՛ մեզ հետ քո մտքերով, պատմի՛ր քո մասին։

Մենք պատրաստ ենք լսել քեզ, վարակվել քո գաղափարներով, մշակել դրանք, վերածել բիզնես նախագծերի և ի վերջո համաֆինանսավորել դրանք։ Երիտասարդությունը նախ և առաջ համարձակություն է։ Ուրեմն մի՛ վախեցիր գնալ նպատակներիդ ընդառաջ, հատկապես, որ դու մենակ չես։ «Ես կարո՛ղ եմ», ասա՛ և գործի՛ր։

Նախագիծը նախատեսված է երիտասարդ գաղափարների խթանման, դրանց գերփոքր բիզնեսի վերածման համար։ Նախագծին ներկայացված և հաղթող ծրագրերի ներդրումային ֆոնդը չի կարող գերազանցել 10․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը կհամաֆինանսավորի ծրագրի ընդհանուր արժեքի 80%-ը, մնացած 20%-ը պետք է ներդնի շահառուն։

Մասնակցել կարող են 18-30 տարեկան բոլոր այն երիտասարդներն, ովքեր մշտական բնակվում են Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղական բնակավայրերում, ինչպես նաև Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրերում։

Մրցույթի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար կարող ես անցնել հղումով՝
https://form.jotform.com/SustainableC.../ICan-2nd-generation

Դիմումների վերջնաժամկետշը հունվարի 30–ն է, ժամը 18։00-ը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34