Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզը ներկայացնող Արփինե Մնացականյանը սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 18.10.2022
Կոտայքի մարզպետարանի ենթակայության Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի սան Արփինե Մնացականյանը սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում 50 կգ քաշային կարգում Կոտայքի մարզը ներկայացնող Արփինե Մնացականյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Արփինեն նաև սամբոյի՝ ՀՀ երիտասարդների առաջնությունում գրավել է 1-ին տեղ։ Շնորհավորում ենք ...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 17.10.2022
Հերթական աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ: Քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր, մասնավորապես, • մարզպետը հետաքրքրվել է Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչների' բնակարանների տրամադրման գործընթացից և հանդիպող խնդիրներից • Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական ծրագրերի կատարման ընթացքին. Մարզպետը հանձնարարել է մշտադիտարկում իրականացնել' թերությունները բացառելու և որակյալ ծրագրեր ունենալու համար: Քննարկվել...

Շարունակվում են ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ՝ տեղում ծանոթանալու պետական և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքներին ու համայնքների ղեկավարների հետ քննարկելու համայնքային խնդիրները: Հերթական այցով մարզպետը Նոր Հաճըն խոշորացված համայնքում էր: Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզի ղեկավարը դիտարկել է կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով այս պահին Նոր Հաճընում ընթացող...

Մարզային ենթակայության ուսումնական հաստատությունները' Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում 16.10.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Աբովյանի թիվ 8 և թիվ 10 հիմնական դպրոցներ' ծանոթանալու կրթական պրոցեսի կազմակերպմանը եւ ընթացիկ ծրագրերին: Նախ դիտարկել են Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքները. դահլիճի շինարարությունն իրականացվում է մարզպետարանի կողմից հատկացվելիք ֆինանսական վերաբաշխումների և բարեգործական հիմունքներով:...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2022
Սիրելի' ուսուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում եղել եւ այսօր էլ դիտարկվում է որպես առաքելություն: Դուք կրթական ոլորտի առաջամարտիկներն եք: Մաղթում եմ, որ միայն հաջողությունն ու վերելքներն ուղեկցեն Ձեզ, որ Ձեր աշակերտների համար իսկապես լինեք առաջնորդ, ընկեր, խորհրդատու: Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց լիահույս եմ, որ ամեն մեկս մեր տեղում, մեր աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ ու...

Տարեցները Կոտայքի մարզպետի և մարզպետարանի ուշադրության կենտրոնում 03.10.2022
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ, Կոտայքի մարզում բնակվող, 100 տարին լրացած 6 տարեցների Կոտայքի մարզպետարանի կողմից տրամադրվել է դրամական պարգև: Վերջիններիս այցելել են մարզպետ Ահարոն Սահակյանի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության մասնագետները և մարզպետի անունից կրկին շնորհավորել Տարեցների օրվա կապակցությամբ՝ փոխանցելով մարզի ղեկավարի բարեմաղթանքները: Մենք ևս...