Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հաղորդագրություն

27.01.2023

Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի կողմից Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել աշակերտներից մի քանիսի ինքնազգացողության վատացման առնչությամբ:

Դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։
Հայտնում ենք, որ որոշ ծնողներ ապահովության նկատառումներից ելնելով՝ երեխաներին Հրազդանի բժշկական կենտրոն են ուղեկցում՝ բուժզննության, սակայն լուրջ խնդիրներ չկան:

Կոտայքի մարզպետարանը պարբերաբար տեղեկատվություն կներկայացնի աշակերտների առողջական վիճակի վերաբերյալ:

Բոլորին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Հարգանքով՝
ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57