Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

2022թ.-ին Բյուրեղավանում արդիականացվել է ոռոգման ցանցը, կառուցվել է պուրակ, հիմնանորոգվել են ենրհամայնքային ճանապարհներ, պոլիկլինիկան ձեռք է բերել գույք

18.01.2023

 Շարունակում  ենք  ամփոփել  կառավարության  սուբվենցիոն  ծրագրերով  2022 թվականին մեր համայնքներում իրականացված շինարարական աշխատանքները:
2022 թվականին Բյուրեղավանում 4 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել՝

1. Բյուրեղավան քաղաքում կառուցվել է շուրջ 1700 մ երկարությամբ ոռոգման ջրատարի ներքին ցանց: Ծրագրի արդյունքում համայնքն արդեն ունի անխափան ոռոգման համակարգ և մատակարարվող ջրի կորուստները հասցվել են նվազագույնի:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 57 մլն դրամ է, որից 60%-ը պետության, իսկ 40%-ը համայնքի ֆինանսավորման չափն է:

2. . Կառավարության ևս մեկ սուբվենցիոն ծրագրով 2022 թվականին Բյուրեղավանում կառուցվել է Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված պուրակ՝ ճեմուղիներով, արևային համակարգով աշխատող լեդ լուսավորությամբ, անցկացվել է ոռոգման համակարգ, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ:
Ծրագրի արժեքը 27 մլն. դրամ է, աշխատանքներն իրականացվել են պետություն-համայնք՝ 30%-70% համաֆինանսավորմամբ:

3. Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով «Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան քաղաքային պոլիկլինիկան» ձեռք է բերել գույք՝ տարբեր չափսերի պահարաններ, սեղաններ ու աթոռներ։
Ծրագրի արժեքն ավելի քան 5 մլն դրամ է, որից 35%-ը պետության, իսկ 65%-ը համայնքի ներդրման չափն է: Ի դեպ, Բյուրեղավանի քաղաքային պոլիկյլինիկան ևս հիմնանորոգվել է կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:

4. 2022 թվականին Բյուրեղավան համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն հայտերից մեկով պետություն-համայնք՝ 35%- 65% համաֆինանսավորմամբ իրականացվել են նաև Բյուրեղավանի և Նուռնուս ու Ջրաբեր բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ: Նորացվել են մայթերը, տեղադրվել մայթեզրերի սալիկները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57