Նորություններ
Լրահոս

Մարզի մի խումբ աշակերտներ այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ 02.11.2022
Կոտայքի մարզպետարանը մասնագիտական կողմնորոշման շրջանակներում համագործակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև «Armenian Army» հայրենասիրական հասարակական կազմակերպության հետ՝ կազմակերպել և իրականացրել է մարզի մի խումբ աշակերտների այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Աշակերտներին ուղեկցել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 31.10.2022
Աշխատանքային շաբաթը սկսված է, առաջնահերթ հանձնարարականները տրված: Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզպետն անդրադարձել է • Ապօրինի կառուցապատումների օրինականացման գործընթացի պատշաճ իրականացմանը. մի քանի կոնկրետ դեպքերով Ահարոն Սահակյանը հանձնարարել է հրատապ զբաղվել և ամենասեղմ ժամանակահատվածում կանխել ապօրինի կառուցապատումները • Հանձնարարվել է Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչներին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացքը պահել խոշորացույցի...

Հրազդան համայնքը ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվելու հանգամանքը հաշվի առնելով՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կազմակերպել է «Օրբելի եղբայրների կյանքն ու գիտական գործունեությունը» թեմայով միջհամայնքային օլիմպիադա, որին մասնակցություն են ունեցել Հրազդան և Ծաղկաձոր համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները: Օլիմպիադայի արդյունքներն ամփոփված են և այդ կապակցությամբ Կոտայքի...

Մշակույթը, արվեստը, թատրոնը՝ առաջնահերթություն 27.10.2022
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ Աբովյանի դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հրավերով ներկա է գտնվել Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» ներկայացմանը (ռեժիսոր՝ Արմեն Սարգսյան): «Մեծ բավականություն եմ ստացել բեմադրությունից, և չեմ կարող թաքցնել ակնածանքս այն ահռելի աշխատանքի, որն իրականացնում են մարզի թատրոնի նվիրյալները»,- իր խոսքում...

«Հերոսների Վերականգնողական Քաղաքին» շնորհվել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ 27.10.2022
Հոկտեմբերի 23-ին «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությանը «Հանու՛ն զինվորի» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակ է շնորհվել Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների Վերականգնողական Քաղաքին»: Մրցանակաբաշխության համար հիմք են «Էմպիրիկա»...

Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների փոխնախարար Տիմուր Իգորևիչ Մաքսիմովն ու Միջազգային ֆինանսների վարչության պետ Պավել Վալերևիչ Սնիսորենկոն, ինչպես նաև միջազգային զարգացման աջակցության բաժնի ղեկավար Դարյա Կիրիլլովան և բաժնի ղեկավարի տեղակալ Ալինա Կրասիլնիկովան Հայաստան են այցելել՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից բոլոր մարզերում ներդրված «Դպրոցական սնունդ» ծրագրին, որն աստիճանաբար փոխանցվում է Հայաստանի կառավարությանը: Այցին...