Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կենսաբանություն առարկայից օլիմպիադայի մարզային փուլն առաջին անգամ անցկացվել է գործնական փուլով

03.02.2023

 Հրազդանի թիվ  13 ավագ դպրոցում  անց է կացվել առարկայական օլիմպիադայի մարզային փուլ «Կենսաբանություն» առարկայից:

Առաջին անգամ օլիմպիադան անցկացվել է գործնական փուլով:

 Կոտայքի մարզi հանրակրթական դպրոցներից տարածքային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 36 աշակերտներ մասնակցել են մարզային փուլին:

 Օլիմպիադայի ընթացքին  ծանոթացել և  աշակերտներին հաջողություններ է մաղթել Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությա պետ Կարեն Հունանյանը:

 Նախապես կահավորված դասասենյակներում աշակերտները գործնական աշխատանքի միջոցով նախ փոքրիկ ձկների վրա կատարել են հետազոտություն, ապա ուսումնասիրել բույսերի տերևներ՝ զուգահեռ լրացնելով իրենց անհատական թեստերը:

 Նշենք որ այս ձևաչափով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ է անցկացվում «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադան. տեսական փուլն անցկացվել է այսօր՝ փետրվարի 3-ին:

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16