Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում փակ ճանապարհներ չկան

02.02.2023

Փետրվարի 2-ի ժամը 15:00-ի դրությամբ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են ու անցանելի:
Հրազդանի և Աբովյանի տարածաշրջաններում տեղում է թեթև ձյուն:
Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ճանապարհներին պարբերաբար իրականացվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Անցանելի են նաև մարզով անցնող միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղին, ինչպես նաև հանրապետական նշանակության մյուս ճանապարհահատվածները:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16