Նորություններ
Լրահոս

«Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշել է իր գործունեության մեկ տարին 27.12.2022
ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում գործող ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը նշեց իր մեկ տարին, որին ներկա են եղել նաև ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչները: Կազմակերպված միջոցառման ընթացքում աջակցության և մշտապես կենտրոնի կողքին կանգնած բոլոր անհատները, ընկերությունները և լրատվամիջոցները պարգևատրվել են հատուկ հուշամեդալներով և շնորհակալագրերով: Շնորհակալագիր է շնորհվել նաև Կոտայքի...

Տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի նիստ 27.12.2022
Վաղը՝ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենալու Մարզի Խորհրդի տարեվերջյան նիստը:

2022-ին Կոտայքում պետական բյուջեով հիմնանորոգվել է 57 կմ ճանապարհահատված 22.12.2022
2022 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեով Կոտայքի մարզում հիմնանորոգվել և միջին նորոգում է ստացել հանրապետական, միջպետական և ներհամայնքային շուրջ 57 կմ ճանապարհահատված: Այսպիսով, հիմնանորոգվել են • Նոր Գեղի -Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ճանապարհի 8 կմ (մինչև Արգել) և 10,8 կմ (Բջնիի հատված) ճանապարհահատվածները (ընդհանուր՝ 18,8 կմ) • Աբովյան- Արզնի - Նոր Գեղի հանրապետական նշանակության ճանապարհի 1,2 կմ հատված...

Կոտայքի մարզպետարանում այսօր անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները՝ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արթուր Զոհրաբյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետի պաշտոնակատար Էդգար Նալբանդյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է ԱԱԾ մասնագիտական տոնը 20.12.2022
Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Բարձր եմ գնահատում Ձեր ծառայության դերն ու նշանակությունը մեր երկրի անվտանգության ապահովման, օրենքի և օրինականության պաշտպանության, պահպանության հարցում: Աշխարհաքաղաքական այս դժվարին իրավիճակում է՛լ ավելի է արժևորվում Ձեր դերակատարությունը և ծառայության յուրաքանչյուր աշխատակցի առաքելությունը՝ ուղղված ազգային անվտանգության և սահմանադրական կարգի պահպանմանը:...

Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն փաթեթով Գառնի համայնքում 2 ծրագիր է իրականացվում 20.12.2022
Շարունակում ենք ձեզ ներկայացնել կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների մասին հաշվետվություն: Եվ այսպես, Գառնի համայնքը 2022 թվականին երկու սուբվենցիոն ծրագիր էր ներկայացրել, որոնց շրջանակում այս պահին ընթացքի մեջ են • Գառնիի համայնքապետարանի շենքի նկուղի նորոգման աշխատանքներ. շահած ծրագրի արժեքը շուրջ 24 մլն. դրամ է, որից 35% -ը պետական բյուջեի ներդրման չափն է, 65%-ը՝ համայնքի ներդրումը: Աշխատանքներն...