Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնը

07.04.2023

 Ապրիլի  7֊ ը  Հայաստանում  նշվում  է  որպես  մայրության և գեղեցկության օր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին' ևս մեկ անգամ ընդգծելով ձեր անգնահատելի դերն ու նշանակությունը՝ ամուր ընտանիքի կայացման գործում։

 Հայ  մայրերը  բոլոր  ժամանակներում  եղել  և  շարունակում  են  մնալ ընտանիքի հենասյուն, առաքինության և վեհության խորհրդանիշ։

 Այս  տոնը  ևս  մեկ  առիթ  է արժևորելու ձեզ, երախտագիտություն հայտնելու ձեր նվիրումի, սիրո և անսպառ համբերության համար։

 Խոնարհումս  և  ակնածանքս   պատերազմներում  ընկած  մեր  հերոս  տղաների մայրերին։

Շնորհակալ  ենք  ձեզ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:38:26