Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզում ճանապարհներն անցանելի են 13.12.2022
Այսօր առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են ու անցանելի: Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ճանապարհներին պարբերաբար իրականացվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Անցանելի են նաև մարզով անցնող միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղին, ինչպես նաև հանրապետական նշանակության մյուս ճանապարհահատվածները: Վթարներից, ...

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում 12.12.2022
Աշխատանքային երկուշաբթին մարզպետարանում մեկնարկել է խորհրդակցությամբ: Անդրադարձ է կատարվել նախորդ խորհրդակցությանը տրված հանձանարականներին: Օրակարգում՝ Կրթություն. Կառավարության՝ անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերով մարզային ենթակայության՝ Բջնիի, Կարենիսի և Արտավազի դպրոցներում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքն է. մարզպետին ներկայացվել է, որ բոլոր երեք դպրոցներում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում՝ մինչև տարեվերջ:...

Կոտայքի մարզի հարգելի՛ քաղաքացիներ. Հիշեցնում ենք, որ ՀՀ Կոտայքի մազպետարանի նիստերի դահլիճում (հասցե. ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Վարչական շենք, 4-րդ հարկ) այս պահին շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից նախաձեռնված հանդիպումը և քաղաքացիների ընդունելությունը, որոնց ընթացքում անձանցից ընդունվում են անհատական դիմումներ ու, ըստ անհրաժեշտության, տրամադրվում խորհրդատվություն, իրականացվում ուղղորդում: Քաղաքացիների ընդունելությունը կշարունակվի մինչև...

Կոտայքի մարզում ծնվել է 141 երեխա 08.12.2022
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ծնվել է 141 երեխա՝ 76 տղա և 65 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 20 երեխա • Նաիրիի ծննդատուն՝ 18 երեխա • Աբովյանի ծննդատուն՝ 49 երեխա • Հրազդանի ծննդատուն՝ 54 երեխա:

Մարդու իրավունքների գրասենյակը Կոտայքում նախաձեռնել են քաղաքացիների ընդունելություն 07.12.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռնել է մարզային այցելություններ և քաղաքացիների ընդունելություն, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ և, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում: Կոտայքի մարզում հանդիպումը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզպետարանում' դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-18:00-ը: Հասցե. ք Հրազդան, Կենտրոն, Վարչական շենք, 4-րդ հարկ: Սիրելի՛ քաղաքացիներ, Մարդու իրավունքների...

Իսպանականից մինչև վալս, մոդեռնից մինչև Կոմիտաս. կայացել է Կոտայքի մարզային պարի փառատոնը 07.12.2022
Ս/թ դեկտեմբերի 4-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի ու մշակութային կրթության աջակցության հիմնադրամի համատեղ ջանքերով Նաիրի համայնքի Քասախի արվեստ-մշակութային դպրոց-ստուդիայում իրականացել է <<Աշնանային վալս>> խորագրով Կոտայքի մարզային պարի փառատոնը: Ավելի քան 20 պարային համույթներ լեփ-լեցուն դահլիճում իրենց գեղեցիկ կատարումներով գունավորել են Կոտայքի ձմեռնամուտը։ Պատվավոր հյուր, պարարվեստի պետական քոլեջի մանկավարժ/ուսուցիչ...