Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

24.07.2023

  Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ անցկացված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին:

   Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը ձևավորվել է բազմադարյա պատմության ընթացքում, և այդ հարաբերություններն են կազմում հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմքը, որն այսօր զարգանում է դաշնակցային փոխգործակցության սկզբունքների հիման վրա:

  ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը ևս կարևորել է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում ձևավորված բարեկամությունը, սփյուռքի դերակատարումը հայ-ռուսական միջպետական համագործակցության շրջանակում:

  Նիստը նվիրված էր Հայաստանի և Ռուսաստանի գիտակրթական համագործակցությանը, ինչպես նաև միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցությանը:

  Նիստի ավարտին Հայաստանի Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

  Նիստի ավարտից հետո միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:

Մանրամասները՝ shorturl.at/bpCJ8

Ազգային Ժողով
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:48:34