Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ 19.04.2023

 Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:  Եվս մեկ անգամ ընդգծելով հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եղբայրությունը և միասնականությունը՝ մաղթում եմ, որ այսուհետ ևս միմյանց նեցուկ լինելով՝ հաղթահարենք բոլոր դժվարությունները, փորձությունները՝ հզորացնելով մեր միասնական հայրենիքը:  Առանձնահատուկ շնորհավորում եմ հատկապես մեր մարզի եզդիական համայնքին և ցանկանում, որ Նոր տարին ձեզ բերի...

Կհիմնանորոգվի Զովունիից դեպի Եղվարդ 15,6 կմ ճանապարհահատված

Կհիմնանորոգվի Զովունիից դեպի Եղվարդ 15,6 կմ ճանապարհահատված 14.04.2023

 Կառավարության  ապրիլի  13-ի  նիստի  որոշմամբ  ՀՀ  ՏԿԵ նախարարությանն է հատկացվել 11 մլրդ. 184 մլն. դրամ գումար՝ ընդհանուր 63,2 կմ 14 ճանապարհահատվածների և 1 տրանսպորտային օբյեկտի շինաշխատանքներն իրականացնելու համար։  Նշված  հատկացումից  Կոտայքի  մարզում  կուղղվի  Երևան-Եղվարդ-Արագյուղ- Հարթավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Զովունիից դեպի Եղվարդ 15,6 կմ հատվածի հիմնանորոգումն իրականացնելու համար:    ...

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 10.04.2023

 Կոտայքի  մարզպետ  Ահարոն  Սահակյանի  գլխավորությամբ  տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: 1. Գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական շրջանի հետ կապված՝ մարզպետ Ահարոն Սահակյանը շատ կարևոր ու առաջնային է համարել ոլորտի խնդիրների վերհանումը, լուծումը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները ոռոգման սեզոնին որևէ խնդիր չունենան: Ջրամատակարարման և ոռոգման համակարգի բարելավման նպատակով մարզպետը հանձնարարել է ոռոգելի հողատարածքների ավելացման հարցը...

Անցկացվում է գեղարվեստական թարգմանության մրցույթ

Անցկացվում է գեղարվեստական թարգմանության մրցույթ 10.04.2023

 «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Վալերի Բրյուսովի 150-ամյա հոբելյանին նվիրված գեղարվեստական թարգմանության մրցույթ, որին կարող են մասնակցել հանրապետության դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները:  Օրերս կազմակերպության ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել Կոտայքի մարզ և Աբովյանի թիվ 10 ու Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցներում հանդիպել տնօրենների, ռուսաց լեզվի և հայոց լեզվի ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների հետ՝...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնը

Կոտայքի մարզպետը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնը 07.04.2023

 Ապրիլի  7֊ ը  Հայաստանում  նշվում  է  որպես  մայրության և գեղեցկության օր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին' ևս մեկ անգամ ընդգծելով ձեր անգնահատելի դերն ու նշանակությունը՝ ամուր ընտանիքի կայացման գործում։  Հայ  մայրերը  բոլոր  ժամանակներում  եղել  և  շարունակում  են  մնալ ընտանիքի հենասյուն, առաքինության և վեհության խորհրդանիշ։  Այս  տոնը  ևս  մեկ ...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը  Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այցելել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այցելել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա 05.04.2023

 Կոտայքի  մարզպետ  Ահարոն  Սահակյանը  ՀՀ  առողջապահության  նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի հետ այսօր աշխատանքային այց են կատարել Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա։  Համայնքի  ղեկավար  Հակոբ  Բալասյանի  և պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կառավարության սուբվենցիոն ծրագրերով հիմնովին վերանորոգված պոլիկլինիկայի տարածքում, ծանոթացել բուժհաստստության պայմաններին, հնարավորություններին, մատուցվող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-24 12:11:32