Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆՈՐ ՀԱՃՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ

ՆՈՐ ՀԱՃՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌՕՐՅԱՅԻՆ 13.05.2013

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի աջակցությամբ Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտները` տնօրինության, դասղեկի և զինղեկի ուղեկցությամբ մայիսի 7-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամաս: Նրանք չորս օր ապրել են զինվորների առօրյայով, ինչպես նաև զորամասում հանդես են եկել Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ: Այցելության ընթացքում երեխաները մասնակցել են նաև հաղթական եռատոնին նվիրված շքերթին: Նրանք այցելել...

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 10.05.2013

Ծաղկաձոր քաղաքում գտնվող Գրողների ստեղծագործական տանը տեղի է ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլը, որը կայանում է ՀՀ Շախմատի ակադեմիայի ու ՀՀ Կրթության և գիտության նախարարության համատեղ նախաձեռնությամբ: Բացման արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Ս. Լպուտյանը: Միջոցառումը մեկնարկել է բացման հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցել են նաև Կոտայքի մարզի լավագույն անհատ կատարողներ: Երեք օր տևած...

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏՈՒՄ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏՈՒՄ 09.05.2013

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Լեռնանիստ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ հիշյալ համայնքում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության տոնի նվիրված միջոցառմանը: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին հարող տարածքում ծաղկեպսակներ տեղադրելուց հետո Կոտայքի մարզպետը մասնակցել է Լեռնանիստի մշակույթի տանը կազմակերպաված տոնական համերգին:  

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.05.2013

Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ և ցանկանում, որ մեր ժողովրդի տոնած փառահեղ հաղթանակների արդյունքում կերտած խաղաղությունը ընդմիշտ պահպանվի: Վստահ եմ, որ մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, ուստի պետք է նշենք, որ հաղթական քոչարի պարող ազգը միշտ պատրաստ է ցույց տալ թշնամուն իր միասնական բազկի ուժը: Մայիսյան հաղթանակների կապակցությամբ մեր շնորհավորանքներն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց ընտանիքներին, Շուշիի ազատագրմանը, ինչպես...

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՐԱԶԴԱՆԻ N 4 ԴՊՐՈՑՈՒՄ 08.05.2013

Հրազդան քաղաքի N 4 հիմնական դպրոցում տեղի է ունեցել <<Գիշերներն այստեղ խաղաղ են>> խորագրով տոնական միջոցառում: Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառմանը մասնակցել են դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Աշակերտների ուժերով կազմակերպված միջոցառմանը ներկայացվել են ինչպես Հայրենական մեծ պատերազմում, այնպես էլ Շուշիի ազատամարտում հայ ժողովրդի հերոս զավակների ցուցաբերած անձնազոհության ու սխրագործությունների ուրույն մեկնաբանություններ, որոնք ուղեկցվել են նաև ֆիլմերի ու տարբեր...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ 03.05.2013

Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և համապատասխան համայնքների ղեկավարների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Բուժական, Արագյուղ և Զորավան համայնքների հիմնական դպրոցներ, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ծանոթանալով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-17 18:04:28