Նորություններ
Լրահոս

ՀԱՆԴԻՊՈՒՄ <<ԲԱԶԵ 2013>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ <<ԿՈՏԱՅՔ>> ՋՈԿԱՏԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ 12.08.2013
Մարզային երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում <<Բազե 2013>> համահայկական երիտասարդական հավաքի <<Կոտայք>> ջոկատի կազմում ընդգրկված երիտասարդների հետ, ովքեր օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորում մասնակցելու են ավանդական <<Բազե>> հավաքին: Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը շնորհավորել է մասնակիցներին երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ և փոխանցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի բարեմաղթանքի խոսքերը <<Բազե...

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 12.08.2013
ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառում: ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ.Մարգարյանը մասնակցել է միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչպես նաև Մեղրաձորի ազգաբնակչությանն է փոխանցել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի երիտասարդության միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձը: Միջոցառման շրջանակներում տեղի մշակույթի տան պարի, դհոլի և երգի խմբակների սաները հանդես են եկել կատարումներով:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.08.2013
Սիրելի' շինարարներ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում, որ Ձեր նշանակալի գործունեության արդյունքում կերտեք այնպիսի կառույցներ, որոնք կհարատևեն և կգնահատվեն մեր գալիք սերունդների կողմից: Աստծո կամոք հայ շինարարին տրված յուրօրինակ տաղանդի արդյունքում ծնված բացառիկ ստեղծագործությունները մշտապես երախտագիտորեն են ընկալվել ու գնահատվել սերունդների կողմից, որոնք դարերով պահպանվել և այժմ դարձել են մեր հպարտությունն ու աշխարհին ներկայանալու ինքնատիպ այցեքարտը: Տոնական այս...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 09.08.2013
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը աշխատանքային այցելությունների շրջանակներում հանդիպել է մարզի մի շարք համայնքների առողջապահական և կրթական հիմնարկների տնօրենների, ինչպես նաև տվյալ համայնքների ղեկավարների հետ: Մարզպետը նախ այցելել է Զորավան համայնք, որտեղ ծանոթացել դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտական փուլին, զրուցել է շինարարների և դպրոցի տնօրենի հետ՝ տվել է համապատասխան ցուցումներ: Այնուհետև մարզպետն այցելել է Արագյուղ համայնք, որտեղ հանդիպել է գյուղացիներին և զրուցել է նրանց հետ...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 07.08.2013
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը աշխատանքային այցելությունների շրջանակում հանդիպել է մարզի մի շարք համայնքների առողջապահական և կրթական հիմնարկների տնօրենների, ինչպես նաև տվյալ համայնքների ղեկավարների հետ: Մարզպետը նախ այցելել է Արտավազ համայնք, որտեղ ծանոթացել է դպրոցների առկա վիճակին և տնօրենների հետ քննարկել է վերանորոգման հրատապության հարցերը, որից հետո այցելել է նաև համայնքում կառուցվող մանկապարտեզի շինարարական հրապարակ: Տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և զրուցել...

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԱՐԶՆԻ» ԱՌՈՂՋԱՐԱՆ 05.08.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Արզնի» առողջարան, որը վերակառուցվել է ՀՀ կառավարության որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցելու նպատակով ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Կառավարության ղեկավարը և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը շրջել են առողջարանի մասնաշենքերով, բուժական կաբինետներով, ծանոթացել հանգստի և բուժման կազմակերպման պայմաններին ու հնարավորություններին, վարկային...


