Նորություններ
Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾՆՆԴԱՏՆԵՐՈՒՄ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.03.2014
ՀՀ Կոտայքի մարզի ծննդատներում փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է 172 ծնունդ, որից 18-ը Չարենցավանի, 9-ը Նաիրիի, 83-ը Աբովյանի և 62-ը Հրազդանի ծննդատներում:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 02.03.2014
Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրի բակում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Ի. Զաքարյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներ, պաշտոնատար անձինք, մարզասերներ: Հավելենք,...

ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 28.02.2014
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 2014 թվականի օրացուցային պլանով և Կոտայքի մարզի շախմատի ֆեդերացիայի կողմից սահմանած կանոններով և ժամանակաչափով` /շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով/ ս/թ փետրվարի 20-28-ը Աբովյանի շախմատի դպրոցում տեղի է ունեցել մարզի 2014 թվականի շախմատի պատանեկան առաջնությունը` չորս տարիքային խմբերով: Մրցաշարին մասնակցել են մարզի համայնքները ներկայացնող 135 պատանի շախմատիստներ: Մրցաշարի արդյունքներով 15 շախմատիստներ...

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 25.02.2014
Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Նախագահը ողջունել է ձմեռային խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և...

ԿԱՅԱՑԱՎ <<ԿՈՏԱՅՔԻ ՁՄԵՌ>> ՄԱՐԶԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ 22.02.2014
Կոտայքի մարզում տեղի է ունեցել <<Կոտայքի ձմեռ>> մարզա-մշակութային տոնակատարություն` մարզի համայնքների ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ: Մարզի Լեռնանիստ համայնքի մուտքին հարող հրապարակում կայացած այս տոնակատարությանը մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ: Մարզային տոնախմբությունը մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի...

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅՈՎ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 22.02.2014
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մեկնարկել է հանդիսավոր միջոցառմամբ: Մարզային փուլի մեկնարկի կապակցությամբ Հրազդանի N 1 ավագ դպրոցում կազմակերպված տոնական միջոցառման սկիզբն ազդարարվել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի շնորհավորական ուղերձով և դպրոցականների ուժերով կազմակերպված համերգային ծրագրով: Մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի մասնակից աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին հիշյալ միջոցառման շրջանակներում ողջույնի խոսքով դիմել է ՀՀ Կոտայքի մարզպետի...


