Նորություններ
Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ 14.03.2014
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը: Մարզի խորհրդի նիստը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի բացման խոսքով, որի շրջանակներում ներկայացվել է օրակարգային հարցերի շրջանակը և նիստի աշխատանքներին մասնակցողների կազմը: Մարզխորհրդի նիստին ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական...
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԷԼԷԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 11.03.2014
Մարզպետարանում, հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը ներկայացրել է մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գորընթացի 2014 թվականի փետրվար ամսվա արդյունավետության ցուցանիշները, որոնք տրամադրվում են <<Dasaran.am>> միջդպրոցական ինտերակտիվ...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.03.2014
Սիրելի' կանայք, մայրեր և քույրեր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ի սրտե շնորհավորում եմ տարվա ամենաջերմ օրվա՝ Կանանց տոնի առթիվ: Պատահական չէ, որ այս յուրահատուկ տոնը խորհրդանշում է գարնան զարթոնքն ու իր հաճելի ավանդույթով ջերմացնում բոլորիս հոգիները, ինչպես նաև ընձեռում է բացառիկ հնարավորություն, որպեսզի ևս մեկ անգամ արտահայտենք մեր սերը, նվիրումն ու ակնածանքը մայրերի, կանանց, քույրերի և աղջիկների հանդեպ: Մարտի 8-ը միջազգային տոն է, սակայն էլ ավելի ընդգծված է...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 07.03.2014
Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակիցներ, մարզի Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի և Չարենցավանի տարածքային զինվորական կոմիսարները և ավագ ու միջնակարգ դպրոցների տնօրենները: Օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է մարզի դպրոցներում ռազմա-հայրենասիրական դաստիարակության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող...

ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 06.03.2014
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով ռազմական ուսումնական հաստատությունների ու պետական պատվերի շրջանակներում ՀՀ բուհերում 2014-2015 ուսումնական տարվա ընդունելության մրցույթների մանրամասները ներկայացնելու նպատակով մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների մասնակցությամբ Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի ու Չարենցավանի տարածաշրջաններում կազմակերպվել են ռազմամասնագիտական կողմնորոշման և քարոզչական աշխատանքներ: Հիշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով...

ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 04.03.2014
Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի համայնքների ավագանու կին անդամների հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանման գործընթացը և կանանց դերակատարությունը տեղական ժողովրդավարական գործընթացներում: Պատասխանելով ավագանիների կին անդամների ներկայացրած հարցերին և քննարկման արդյունքում բարձրացված խնդիրներին` Կոտայքի մարզպետն ընդգծել է մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող...


