Նորություններ
Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.09.2014
ՀՀ Կոտայքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 242 ծնունդ, որից 33-ը Չարենցավանի, 18-ը Նաիրիի, 91-ը Աբովյանի և 100-ը Հրազդանի ծննդատներում:
ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է <<ԲԱԶԵ>> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ <<ԿՈՏԱՅՔ>> ՋՈԿԱՏԻ ԿԱԶՄԸ 26.07.2014
<<Բազե 2014>> համահայկական երիտասարդական հավաքի <<Կոտայք>> ջոկատի կազմը ձևավերոլու նպատակով Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է մարզային ստուգատես: Մարզային երիտասարդական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն ու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը: Ըստ նախնական հայտերի մարզի տարբեր քաղաքային և գյուղական...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.07.2014
ՀՀ Կոտայքի մարզում հունիս ամսվա ընթացքում գրանցվել է 210 ծնունդ, որից 26-ը Չարենցավանի, 13-ը Նաիրիի, 97-ը Աբովյանի և 74-ը Հրազդանի ծննդատներում:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 21.06.2014
Հանքավանի <<Անի ռեզորթ>> հանգստյան տանը տեղի է ունեցել <<Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ, և համագործակցություն>> համաժողովը: Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել <<Արմենպրես>> լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը (Հայաստան), <<BTA>> գործակալության գլխավոր տնօրեն Մաքսիմ Մինչևը (Բուլղարիա), <<GNH>> գործակալության տնօրեն Գոշա Միրցխուլավան (Վրաստան) և...

ՄԱՐԶԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ Ս.ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ 15.06.2014
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ իրականացվող <<Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագիրը կրող կերպարվեստի և կոլաժային արվեստի հանրապետական փառատոնի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզի տարբեր համայնքներ ներկայացնող 35 պատանի ստեղծագործողներ այցելել են Սերգեյ Փարաջանովի տուն թանգարան : Հարկ է նշել, որ ծրագրի ընթացքում առաջիկայում ևս նախատեսվում է...

ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՎՐԱՍԻԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ 14.06.2014
Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում ամփոփվել է <<Երիտասարդ Եվրասիա>> երիտասարդական համաժողովը: Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողության շրջանակներում ողջույնի և ամփոփիչ ելույթներով են հանդես եկել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի նախագահ Մ. Սիմոնյանը: Հիշյալ միջոցառմանը մասնակցել...


