Նորություններ
Լրահոս

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 21.02.2017
Փետրվարի 18-ին Կոտայքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: Ըստ համապատասխան ժամանակացույցի առաջինը կայացել է <<Մաթեմատիկա>> առարկայի օլիմպիադան, որին մասնակցել են 215 աշակերտներ: Ընդհանուր առմամբ 16 առարկաներից դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցելու են տարածքային փուլում անցողիկ միավորներ հավաքած շուրջ 950 աշակերտներ: Դպրոցականների առարկայական օլիմպիադաների...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 08.02.2017
ՀՀ Կոտայքի մարզում հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 153 ծնունդ, որից 11-ը Չարենցավանի, 12-ը Նաիրիի, 57-ը Աբովյանի և 73-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 71 տղա և 82 աղջիկ երեխաներ:

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզ 02.02.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է մարզը բնութագրող հիմնական ցուցանիշերը, զարգացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող մի շարք ծրագրեր՝ մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2017
Ջերմորեն շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 25-ամյա հոբելյանը և վստահաբար ու հպարտորեն փաստում, որ հայոց բանակն անցել է փառապանծ ճանապարհով՝ մշտապես ապացուցելով իր հզորությունը, անսասանությունն ու մարտական բարձր պատրաստվածությունը: Տոնական այս կարևորագույն օրվա կապակցությամբ դարձյալ պետք է փաստենք մեր բանակի ստեղծման, կայացման ու կատարելագործման բոլոր...

ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2017
Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Բանակի օրվա և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյա հոբելյանի շրջանակներում, Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել տոնական համերգ: Հոբելյանական օրվա տոնական համերգին մասնակցել են մարզի տարածքում տեղակայված զորամասերի զինվորներ, մարզային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և մտավորականներ: Միջոցառմանը մասնակցել և Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի շնորհավորական խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի...

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ 25.01.2017
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանն այցելել է Կոտայքի մարզ: Մարզի համայնքների և մարզպետարանի կառուցվածային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ներկայացրել է մարզում 2017 թվականի ընթացքում նախատեսված ծրագրերի հիմնական ուղղությունները: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանը կարևորել է մարզի զարգացման ռազմավարության և համայնքային զարգացման ծրագրերի շրջանակներում...


